Կտորներ մը վաղվա «Իրատեսից»․․․
․․․ամենահավանական սցենար․ այսօր Փաշինյանն, իր խոստմանը համաձայն, հրաժական է տալիս, պառլամենտը նոր վարչապետ չի առաջադրում՝ մեկ շաբաթ, ապա՝ ևս մեկ շաբաթ, ու Փաշինյանը բարով-խերով՝ գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու կրկին բազմում է իր երազանքի աթոռին։
Հնարավո՞ր է։ Հրաժարականի մասով, կարծես իշխանական կուլիսներում լուրջ քննարկում կա, որովհետև առկա է օրենքի և սահմադրության հետ անհամապատասխանության խնդիր․ գիտենք, որ առաջին փուլից երկրորդ փուլ անցումը հնարավոր է ապահովել միայն վարչապետի նոր թեկնածուի առաջադրման և չընտրվելու նորմի առկայության պայմաններում։
Ինչ խոսք, որևէ օրենք ցայս առանձնապես չհարգած, փողոցում՝ «ագոռայի» միջոցով հարցեր լուծող, իրեն ու ժողովրդին սահմադրությունից վեր դրած Փաշինյանն այս մի «վետտոն» ևս կարող է «հաղթահարել» և գնալ խորհրդարանական արտահեթ ընտրությունների։
Ի դեպ․ այս առնչությամբ նրա ընդդիմադիրը ոչ թե ներքին քաղաքական ուժերը և «չար, թունավոր, կոռումպացված» ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլ՝ «թշնամի» միջազգային հանրությունը, որը հաստատապես չի կարող ողջունել՝ օրենքների անտեսմամբ ընտրությւունների նման շուտափույթ կազմակերպումն ու անցկացումը, ու եթե հիմա աչքերը փակի՝ մեկ պատճառով․․․ ձգենք պաուզան արձանագրելու, որ այդ մեկ պատճառը՝ կա, եղել է և լինելու է՝ Ղա-րա-բաղ-յան հիմնախնդիրը։
Անգամ ոզնուն տեսանալի է, թե ինչ ինտեսիվությամբ են զարգանում Ղարաբաղի շուրջ գործընթացները՝ Ալիև-Փաշինյան «վերելակային բանակցությւոններում», Արմեն Սարգսյանի՝ Նյու Յորք-Փարիզ-Լավորվ-Կարասին-Ղարաբաղ հանդիպումներում, և վերջապես՝ ամերիկյան անվտանգության քաղաքականության «մետր» Ջոն Բոլթոնի՝ սպասվող հայաստանյան այցի «հատակում»․․․
—
բ/․Միջանկյալ սցենար․ Փաշինյանը հրաժարական չի տաիս․․․․․․․
—
գ/․Վատատեսական սցենար․ թե այսօր, թե հետագա հրաժարականի դեպքում պառլամենտը իր վարչապետի թեկնածուն է առաջադրում ու․․․ ընտրում։ Հասկանալի է՝ սա քիչ հավանական է։ Սակայն քաղաքականության մեջ երբեք չեն ասում՝ երբեք․ երբ Նիկոլը երեք հոգով սկսեց քայլել, ոչ ոք չէր մտածում, որ մեկ ամիս հետո նա ժողովրդով վարչապետ կկարգի իրեն։ Ի՞նչ կլինի այս ժամանակ։ Լարվածություն։ Շատ արագ կփոփոխվեն ԱԱԾ, ոստիկանության ղեկավարները, որոնք անմիջապես միջոցներ կձեռնարկեն՝ ջրցան, մնացած հայտնի տեխնոլոգիաներ․ ժողովուրդն անկասկած կցրվի։ Կմնան հազար, մի քիչ գուցե շատ «պատրիոտներ», նրանց հարցը ևս կլուծի․ կան ձևեր։ Ու կրկին կառաջնանան խնդիրներ՝ միջազգային հանության հետ, իսկ որ ամենակարևորն է՝ երկրի ներսում։ Ղարաբաղյան հարցն էլ՝ վրադիր։
Սա, անշուշտ, ամենաանցանկալի սցենարն է․․․