Կարմեն Դավթյան. «Քաղաքապետարանը մեկ դերասանի թատրոնից դարձավ երկու դերասանի թատրոն», կամ՝ «Ջաղացը թողել չախչախի հետևից ես ընկել․․․․»
Advertisement 1000 x 90

Կարմեն Դավթյան. «Քաղաքապետարանը մեկ դերասանի թատրոնից դարձավ երկու դերասանի թատրոն», կամ՝ «Ջաղացը թողել չախչախի հետևից ես ընկել․․․․»

Քաղաքապետարանը մեկ դերասանի թատրոնից դարձավ երկու դերասանի թատրոն․

Հ․Գ․

-Արթուր Մեսչյանն անշուշտ առավել լուրջ, տաղանդավոր, համակրելի դերասան է․․․․

-Ալֆյորովայի հետ համատեղ ֆիլմը չհաշված…))

Հ․Գ․

-Տարիներ առաջ, երբ Վանոյի վրա արդեն քրեական գործեր էին հարուցված․

-Ինքը պատգամավոր էր․

-Խորհրդարանի բուֆետում՝ վերջին սեղանին նստած:

-Սուրճ էր խմում․ հարցազրույց արեցինք:

-Վերջում, արդեն զրուցի ժամանակ հարցրի․

-Էն Արթուրին ուր կանչիր էն վախտ, հետո թողեց գնաց․ ընչի՞ գնաց․

Վանոն իր նման իրոնիկ, արսըզ՝ խորքային նայեց ու թե․

-Ի՜, ջաղացը թողել չախչախի հետևից ես ընկել․․․

Հ․Գ․

-Ջաղացն ու չախչաղը մեկտեղվեցին, փաստորեն․ էսօր․

-Դրա համար էր Մեսչյանը․․․

Օ՜․․․ տարօրինակ, տաօրինակ մարդ արարածը․․․

-Թանկագին Մուշեղ Իշխանի թանկ հոգեժառանգ․․․ «Առաքյալներ» ցնցող խմբի ցնցող մենակատարը․․․ ձայնի ուրույն օազիս և հոգեկերտվածք ունեցողը․․․

-Գովերգում Նիկոլին․․․

Հ․Գ․

-Արթուր․․․ իսկ ես մեղավոր եմ քո առաջ․

-Մեղավոր եմ, որովհետև ժամանակին չբարձրաձայնեցի՝

-Քո կիսատ-պռագ գրած․

-Դավանաբանական առումով ահավոր կիքսեր և շեղման ամպլիտուդ պարունակող «Պատարագի» բովանդակային մասը.․․

/ասված է՝ բան չավելացնել, բան չպակասացնեկ՝ Գրվածից/:

-Մեքթո՛ւբ․․

-Ներիր․․․ դու հիմա ստիպված կլինես․

-Ինքդ ապրել քո գրած՝ կիսատ-պռատը․

Ոչ թե բեմում, այլ՝ իրական կյանքում․․․․

Հ․Գ․

Հիշո՞ւմ ես․

-Ստեղծագործողն իր ձեռքը գրիչ պետք է վերցնի այն ժամանակ, երբ հաղթել է իր միջի․․․ ուտիճին:

․․․Կաֆկա․․․

#Ափսոս_էր_երեխան
#Վանո_Սիրադեղյան

Կարմեն Դավթյան



Նման նյութեր