«Վայ Փաշինյա՜ն, էս ի՞նչ բորշչ եփեցիք էս երկրի գլխին»
Advertisement 1000 x 90

«Վայ Փաշինյա՜ն, էս ի՞նչ բորշչ եփեցիք էս երկրի գլխին»

Վահե Եփրիկյանի հրապարակումը.

«Վայ Փաշինյա՜ն, էս ի՞նչ բորշչ եփեցիք էս երկրի գլխին։ Ի՞նչ ա ասում Ջոն Բոլթոնը՝

1. ԱՄՆ աջակցում է իրավունքի գերակայությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին (Հայաստանում շրջանառության մեջ է աղանդավորների, լգբտ համայնքի ու թմյանյութերի իմաստով իրավունքի ու օրենքի զարգացումն, այնինչ իրավաստեղծ, իրավակիրառ կամ օրենքի գերակայության մասով առհասարակ բացարձակ որևէ պրոգրես չկա, ինչ վերաբերում ա կոռուպցիային, ապա յուրաքանչյուր խելամիտ մարդ գիտի, որ բռնել-թողնելը կամ կաշառքի կամ նմանատիպ քրեական գործերի հարուցումը բավական հեռու է կոռուպցիայի դեմ պայքար հասկացությունից՝ այն ենթադրում է օրենսդրական այնպիսի կարգավորումների առկայություն, որպիսի պայմաններում ինքնին հնարավորինս կբացառվի կոռուպցիոն ռիսկը)։

2. Մինսկի խմբի ձևաչափին Բոլթոնի սատարելու մասով՝ Մինսկի խմբի կարգավորման պրոցեսին միթե՞ չի հակասում ուղիղ ու անվերահսկելի, ոչ հրապարակային Փաշինյան-Ալիև հեռախոսակապը (եթե լինի ռազմական բախում, ինչպես է երևալու՝ ով ու ինչ գործողություններ է իրականացրել դրա նախաձեռնման կամ կանխման կապակցությամ), Արցախն ըստ Փաշինյանի՝ բանակցությունների կո՞ղմ է, թե մասնակից, մինչև այս հարցում դիրքորոշումը չհստակեցվի, Մինսկի խումբ ասելն անիմաստ ա։

3. Անկախ դատական համակարգ, ինստիտուցիոնալիզմ ասվածն էլի ուղղված ա Փաշինյանի՝ հերթական պոպուլիստական քաղաքականությունը, մինչդեռ Բոլթոնը նույնիսկ չօգտագործեց հեղափոխություն բառը, այլ օգտագործեց իշխանափոխության խաղաղ անցումն առաջնորդել ձևակերպումը։

4. ԱՄՆ-ը չի փոխում իր դիրքորոշումն ու հավատում է, որ Փաշինյանն արտահերթ ընտրություններից հետո կօգտագործի «ուժեղ մանդատն» ու կանցնի վճռական գործողությունների Արցախի հարցում։
Պահանջում եմ պարզաբանում վարչապետից, թե ինչպիսի՞ վճռական գործողություններ է ակնկալում Ձեզանից ԱՄՆ-ը։

5. ՌԴ-ն կողմից զենքի վաճառքի կապակցությամբ Բոլթոնի խոսքն ուղղված էր ոչ թե ի շահ ՀՀ, այլ ըստ էության դեմ էր ՌԴ-ին, որպիսի հանգամանքը նա բաց չէր թողնի շեշտել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների այսօրվա համատեքստում։
6. Սիրիա օգնության մասով՝ Հայատանին արգելվեց դաշնակցել ՌԴ-ի հետ՝ այսօր, վաղն ու առհասարակ։ Թեպետ իրեն շեշտվել էր, որ օգնությունը ռազմական չէ, այնուամենայնիվ Բոլթոնն անդրադարձավ ռազմական հնարավոր օգնության, փոխգործակցության դեպքում կանխատեսվելիք հետևանքներին։
7. Մեր զենքերն ավելի լավն են-ը ոչ այլ ինչ է, քան Հայաստանին ուղերձ՝ տարածաշրջանային հարցերում խաղադրույք կատարել արևմուտքի վրա, որը նախորդ գրառումներումս բազում անգամ հիմնավորել եմ, թե որքան վտանգավոր է ՀՀ համար։

Դե հիմա պարոն վարչապետի պաշտոնակատա՛ր, Ալենին, Արարատին, Լենային վերցրեք ու ԱԳ նախարարի հետ մտածեք՝ ի՞նչ անել Բոլթոն-Պուտին, Բոլթոն-Ալիև հանդիպումների համատեքստում Բոլթոնի Երևանյան հանդիպումներում հայտարարությունների հետ, երբ արդեն Իրանի հետ լարվեցինք՝ «վախեցած» հեռացող դեսպան Միլսի հայտարարություններից հետո, իսկ ՌԴ-ը հայտնի ու դեռ անհայտ պատճառներից ելնելով մեզ լուրջ չի վերաբերվում»։



Նման նյութեր