Երևանում երթևեկության, անձրևաջրերի հեռացման ու այլ կենսական ենթակառուցվածքների վիճակն շարունակում է աղետալի մնալ
Advertisement 1000 x 90

Երևանում երթևեկության, անձրևաջրերի հեռացման ու այլ կենսական ենթակառուցվածքների վիճակն շարունակում է աղետալի մնալ

Երևանում երթևեկության, անձրևաջրերի հեռացման ու այլ կենսական ենթակառուցվածքների վիճակն շարունակում է աղետալի մնալ: Ժամը 18:30 բժշկական քոլեջի մոտից տաքիս նստեցի Մեգերյան կարպետ-թանգարան գնալու համար: 19:00-ին հասանք Մատենադարանի մոտ:

Վարորդը արդեն հասկացավ, որ պետք է բակային ու երկրորդական ճանապարհներով գնա, այլապես մենք Վերին Շենգավիթ կհասնեինք հավանաբար 2 ժամում: Բայց դա էլ այլ աղետ էր. ահռելի ջրափոսեր ու կրկին ծանրաբեռնված փողոցներ: Մի խոսքով՝ մի կերպ 40 րոպեում հասանք Մեգերյան կարպետ-թանգարան: Տեսնելով, որ արդեն մեկ ժամից ավել է ուշացել եմ այնտեղ ՄԱԿ-ի միջազգային օրվան նվիրված միջոցառումից, որոշեցի ոտքով գնալ:

Անցածս 100 մետր ճանապարհից հետո հասցրեցի ինձ շենք նետել կատարելապես այն վիճակում, ասես հենց նոր կոստյումով վաննայից էի դուրս եկել: Այս մղձավանջի միակ մխիթարությունը ինձ գրկաբաց ընդունած հաճելի միջավայրն էր՝ ՄԱԿ-ի գրասենյակի իմ վաղեմի ընկերները, ի մասնավորի՝ Նաիրա Սուլթանյան ջանի, Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Իմ քայլ հիմնադրամի “Հայաստանն առանց պլաստիկի” քարոզարշավի պրեզենտացիան, տիկին Աննայի, սոցապ փոխնախարար Զարուհի Բաթոյանի ու էլի լիքը լավ ընկերների և դիվանագետների հետ հետաքրքիր զրույցը, գեղեցիկ երաժշտությունն ու լավ գինին:

Դե, եթե Բորիս Նավասարդյանը չլիներ իր ավտոմեքենայով ու ինձ ետ չբերեր մինչև Ինստիտուտի գրասենյակ, ես հաստատ այնտեղ մի մեծ գորգով փաթաթվելու էի ու մնայի: Այ սրա համար Երևանն ահավոր տհաճ է դառնում անձրևներին ու ձյուն տեղալիս: Ոչ թե նրա համար, որ գեղեցիկ չէ, այլ որ բացարձակ հարմարավետ չէ մարդու համար: Աստծո սիրուն, կարգի բերեք քաղաքը:

Այս մասին գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան իր էջում: