Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.
«Սովետական մշակութային ժառանգության մի զգալի պլաստը շլակ է, որն արդեն մոռացվել է ու դժվար թե որևէ մեկը երբևէ նորից հիշի, ասենք՝ էստոնացի գրողի եռապատումը ձկնորսական տնտեսության (рыбхоз) փառապանծ առօրյայի, կամ էլ ուզբեկերենից թարգմանած «Ճակատամարտ բամբակի համար» հերոսապատումը, որտեղ տարեկան պլանը 8 տոկոսով գերակատարելու համար պայքարի կրակում կոփվում էր նաև բամբակագործ Գյուլարայի և տրակտորավար, կոմերիտմիական Շավկաթի բոցաշունչ սիրո պատմությունը։
Բայց, կան ֆիլմեր, գրքեր, երգեր, որոնք մեր՝ Սովետ տեսած, սերնդի համար անթիվ մեմերի, աֆորիզմների, կատակների աղբյուր են։ Մենք այդ աղբյուրներն օգտագործում ենք մեր առօրյա շփումներում՝ չպատկերացնելով, որ մինչև 30 տարեկան երիտասարդներն ուղղակի չեն զգում / չեն հասկանում դրանք (Էլբակեանին չհաշված 😛)։
Ինչևէ, ստորև մի ցուցակ եմ դնում ֆիլմերի / գրքերի, որոնք արժի կարդալ, պայմանականորեն ասած «Սովետի վերջին սերնդին» ավելի լավ հասկանալու համար։ Ընդգծեմ․ այնպես չէ, որ բոլոր այդ ստեղծագործությունները լավն եմ համարում, բայց դրանք «Սովետի բարբառը» հասկանալու համար կարևոր են․․․
Ֆիլմեր
• Бриллиантовая рука
• Операция «Ы» и другие приключения Шурика
• Кавказская пленница
• Иван Васильевич меняет профессию
• Карнавальная ночь
• Гараж
• Служебный роман
• Ирония судьбы или с лёгким паром
• 12 стульев (և գիրքը, և 2-սերիանոց ֆիլմը, այլ ոչ 4 սերիանոցը)
• Золотой телёнок (և գիրքը, և ֆիլմը)
• Мимино
• Не горюй!
• Неуловимые мстители (2 ֆիլմն էլ)
• Место встречи изменить нельзя
• Москва слезам не верит
• Тот самый Мюнхгаузен
• В джазе только девушки (ամերիկյան ֆիլմ է, բայց Սովետում շատ սիրված ու ցիտվող)
• 17 мгновений весны (ժողովրդի ասած «Շտիրլիցը», առաջարկեց Mariam Khanzadyanը)
• Белое солнце пустыни (հիշեցրեց Nune Karapetianը)
• Собачье сердце (սա Սովետի մայրամուտի ամենավերջին ֆիլմերից էր)
• Պրոստոկվաշինոյի և Կոկորդիլոս Գենայի ու Չեբուռաշկայի բոլոր սերիաները 🙂
Իմ անձնական ֆավորիտների ցանկում են նաև Бег և Сны ֆիլմերը, բայց դրանք համատարած հայտնի չէին․․․
Գրքեր
• Ինչպես գրեցի արդեն․ «12 աթոռը» և «Ոսկե ցլիկը»
• «Мастер и Маргарита»
• «Один день Ивана Денисовича» և «Архипелаг Гулаг»
• Զոշենկոյի պատմվածքները
Երաժշտություն
• Վիսոցկի, Օկուջավա, Ալլա Պուգաչովա»