Սամվել Գևորգյան. «Արագ արձագանք այսօրվա առաջին զանգին: Ներդրողը հնարավոր է ունենա օպերացիոն ֆունկցիա` նշանակելով իր մարդուն ձեռնարկությունում»
Advertisement 1000 x 90

Սամվել Գևորգյան. «Արագ արձագանք այսօրվա առաջին զանգին: Ներդրողը հնարավոր է ունենա օպերացիոն ֆունկցիա` նշանակելով իր մարդուն ձեռնարկությունում»

Արագ արձագանք այսօրվա առաջին զանգին:

Շատ-շատ ձեռներեցներ, առավել ևս սկսնակները, փնտրելով ներդրողներ` լավ չեն պատկերացում նրանց ֆունկացիաները և դերը: Դա նաև խանգարաում է նրանց առավել արդյունավետ գործել` փնտրելով ներդրումներ և զարգացնելու սեփական բիզնեսը: Մի փոքրի էպիզոդ պատմեմ` ցույց տալու համար ինչ ի նկատի ունեմ:

Մի ընկերության նախագիծ ենք ներկայացնում, հրավիրել ենք նաև հավանական ներդրողների (հիմնականում եվրոպական երկրներից ու տանում ենք տարբեր ընկերություններ), ովքեր հետաքրքրված են ոչ միայն կոնկրետ այդ ձեռնարկությամբ, այլ ոլորտով, որտեղ գործում է այն: Ներդրողներից մեկը հարցրեց ընկերության հիմնադրին, թե որն է նրա ակնկալիքը իրենցից ու ստացավ հստակ պատասխան «փող»: Ամենասխալ, ամենավանող և ամենաարգելակող պատասխանը: Ներդողը իհարկե չզարմացավ, քանի որ նմանատիպ պատասխաններ ամեն օր ստանում է, ու շարունակեց «էլ ի՞նչ ակնկալիք ունեք»: «Դե միայն փող», հինադիրը իսկապես միայն փող էր ուզում: Բայց հենց ներդրողին դնում եք փողի տոպրակի տեղ, ապա ներդրումները հոսում են այլ ուղղությամբ, դա հաստատ:

Պետք է հաշվի առնենք, որ ներդրողը նաև հնարավոր է ունենա փայաբաժին, որին շատերը գոնե հոգեբանորեն պատրաստ չեն: Ներդրողը պետք է ունենա ոչ միայն վերահսկողի, այլ նաև խորհրդատույի դեր, քանի որ մեր ընկերությունը մեկն է, իսկ ինքը աշխատում է տասնյակ երկրներում հարյուրավոր ձեռնարկությունների հետ` մեծ ու անգնահատելի փորձով: Ներդրողը հնարավոր է ունենա օպերացիոն ֆունկցիա` նշանակելով իր մարդուն ձեռնարկությունում: Ավելին, ներդրողը հնարավոր է առաջարկի տնօրենի նոր թեկնածու: Կրկին, պատրաստ ենք արդյո՞ք դրան:

Զուտ ամփոփում, հենց ներդողի ֆունկացները փորձում ենք սահամափակել գումար տալով և կողքի քաշվելով, ոչ մի բան չի ստացվի:
#ներդրումներ

Սամվել Գևորգյանի ֆեյսբուքյան հրապարակումներից:



Նման նյութեր