«Օրինական» և «լեգիտիմ» հասկացությունների տարբերությունը
Advertisement 1000 x 90

«Օրինական» և «լեգիտիմ» հասկացությունների տարբերությունը

««Օրինական» և «լեգիտիմ» հասկացությունների տարբերությունը շատերը լավ չեն ընկալվում, դրա համար երկու օրինակ բերեմ:

Վերջին խորհրդարանը և նրա կողմից ձևավորված Սերժ Սարգսյանի կառավարությունն օրինակ էր, բայց ոչ լեգիտիմ: Ընտրություններն անցան առանց էքսցեսների (ընտրակաշառք վերցնելը նույնպես «խաղաղ, ոչ բռնի» գործընթաց է), իսկ պաշտոնական ընդդիմությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, սակայն լեգիտիմ չէր, այսինքն՝ հանրությունը չէր ընդունում, որ տվյալ կառավարությունն իր շահերն է արտահայտում, ուղղակի այլընտրանք չուներ: Մենք տեսանք, թե դա ինչով ավարտվեց:

Հակառակ օրինակը` գործող կառավարությունն անօրինական, այսինքն՝ հակասահմանադրական կերպով էր ձևավորվել: Ժողովրդի ճնշմամբ խորհրդարանն, իր կամքին հակառակ, ընտրել էր կառավարություն, որն արտահայտում էր ժողովրդի ցանկությունը, այսինքն՝ լեգիտիմ է:

Արդյո՞ք եկող խորհրդարանը և նրա կողմից ձևավորվող կառավարությունը կլինի օրինական ու լեգիտիմ:

Կարծում եմ, որ կլինի օրինական և կձևավորվի առանց խախտումների, սակայն լեգիտիմության հարցը պարզ կդառնա մասնակիցների տոկոսից: Իշխնափոխության հանրային պահանջը լեգիտիմ դարձրեց գործող կառավարությանը, իսկ հիմա ինչ հանրային պահանջ կա, պարզ չէ:

Ընտրությունների արագացումը խնդիրներ է առաջացրել, որի հետևանքով քաղաքական այլընտրանքը բացակայում է:

Ընտրություններին չեն մասնակցի այն մարդիկ, ովքեր չեն տեսնում իրենց տեսակետներն արտահայտող քաղաքական նախագիծը, և նրանց տոկոսը կորոշի եկող իշխանության լեգիտիմության աստիճանն ու նաև դրա հետևանքները»,- իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:



Նման նյութեր