«Ո՞վ է փակելու Հայաստանի արտաքին պարտքը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ո՞վ է փակելու Հայաստանի արտաքին պարտքը»

Ներկայացնում ենք Հրայր Կամենդատյանի գրառումը Ֆեյսբուքի իր էջում. Հայաստանի Հանրապետությունում սպասվող դեկտեմբերյան քաղաքական հանգուցալուծման ավարտից րոպեներ անց բոլոր մտածել կարողացող քաղաքացիների մոտ առաջանալու է. հիրավի,գորդյան հանգույցի նման մի ճակատագրական հարց:

Ո՞վ է փակելու Հայաստանի արտաքին պարտքը, և դա այն հարցն է որը ցավոք դիլետանտները չեն կարող հանրաքվեի դնել:

Եվ անհրաժեշտությունն այդ հարցի քննարկման պետք է գնահատվի սթափ, փորձեն գտնել թեկուզև ժամանակավոր լուծման տարբերակներ և կամ համարձակ սցենարով գնալ հեղափոխական քայլերի, որոնց հետ հաստատապես համաձայն չեն լինելու բազմաթիվ կապիտալիստական երկրների ժպտերես ղեկավարներ,որոնք իրենց գերակշռող մասով տրանսնացիոնալ կորպորացիաների և բանկերի խամաճիկներն են՝անկախ նրանից թե ինչ գույնի գուլպա են կրում: Իսկ ինչ ունենք այս պահին և փորձենք համառոտ կերպով ներկայացնել իրավիճակը:

Իրավիճակի կարգավորման նպատակով կատարվելիք քայլերի տրամաբանությունը և հնարավոր քաղաքական կամքը կանխատեսելու համար որոշակի հետազոտական փաստական տվյալներ են պետք և միայն դրանց համալիր ուսումնասիրման արդյունքներով կարելի է անել հստակ քայլեր:

Հայաստանի արտաքին եւ ներքին պարտավորություններն անցնող տարում շարունակեցին ինտենսիվորեն ավելանալ։ Այս պահին արդեն իսկ Հայաստանի արտաքին պարտքը հասնում է յոթ միլիարդից ավել թվի և սպասվում է որ տարեվերջին պետական պարտքը կլինի ՀՆԱ 55-57 տոկոսը: ԹԵև, Հայաստանը դեռ պահպանում է արտաքին վարկային շուկաներից նոր միջոցներ ներգրավելու որոշակի հնարավորություն,բայցայց դրանք այլեւս խիստ սահմանափակ են։ Դա էր պատճառը, որ կառավարությունը ստիպված եղավ հրաժարվել արտաքին պարտքերի հաշվին բյուջետային ծախսերն ավելացնելու ճանապարհով գնալու վերջին տարիներին սովորական դարձած քաղաքականությունից։

Իհարկե միջազգային կազմակերպությունները չեն դադարել են պարտք տրամադրել Հայաստանին։ Մանավանդ որ և հեղափոխական և մերժված կառավարությունները պարտաճանաչ կատարում են իրենց բաժին ընկած պարտավորությունները արտաքին ֆինանսական կազմակերպությունների եւ դոնոր երկրների նկատմամբ։

Սակայն ՀՆԱ նկատմամբ պարտքի առաջընթացիկ ավելացումը, և տնտեսական զարգացման բավականաչափ համեստ աճի ցուցանիշների պարագայում արտաքին պարտքի սպասարկման առաջիկա տարիներին ակնկալվող գումարների մեծությունը բացառիկ վտանգավոր մի սահմանագծի է հասել:

Ձևավորված ռիսկերի բնույթը և ընդգրկման չափերը ընկալելու համար, բավարար է նշել, որ 2020թ. Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը ընդհուպ կմոտենա 1 մլրդ դոլարի։

Դա լուրջ ճնշում է պետական բյուջեի վրա։ Ուստի եթե ժամանակին քայլեր չարվեն այն թուլացնելու ուղղությամբ, ապա պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ իսկապես կարող են լինել։ Առավել համահունչ կլինի ընդգծելը, որ 2019 թվականին որպես սպասարկման գումարներ վճարվելիք գումարների 140 միլիարդ դրամի փոխարեն՝ 2020 թվականին վճարվելու է ավելի քան 460 միլիարդ դրամ:

Եվ դա այն գումարն է, որը վճարելու համար այն պետք է կամ հավաքագրվի և կամ էլ կիրառվի նոր պարտատոմսերի թողարկման մեխանիզմը՝իհարկե ավելի բարձր ոչ շուկայական տոկոսադրույքով:

Ի՞նչ անել:

Ենթադրվում է, որ հերթական անգամ կկիրառվի եվրոպարտատոմսերի թողարկման մեխանիզմը։ Ինչպես հայտնի է, Հայաստանն արդեն երկու նման թողարկում կատարել է։ Ընդ որում՝ երկրորդով վերակառուցվել է առաջինի մի մասը։ Սպասվում է, որ հերթական թողարկման միջոցով ներգրավվող գումարները կուղղվեն նախորդ երկուսի վերակառուցմանը։

Իհարկե ժամանակավոր լուծման տարբերակ կա,սակայն դա 2024 2025 թվականների սպասարկման գումարների ավելի քան մեկ միլիարդին կավելացնեն ևս 400 միլիոն ԱՄՆ դոլար:

Կա արդյոք լուծում և ինչ քայլեր են պետք սպասվող ֆինանսական տեխնիկական դեֆոլտից խուսափելու կամ էլ դրա անխուսափելի լինելուց և իրականություն դառնալուց հետո հնարավոր նվազագույն վնասներով դուրս գալու համար:

Ներկայացվող հարցի լուծման տարբերակների քննարկման համար առաջարկում եմ սկսել գաղափարների և մտքերի փոխանակման գործընթաց,որի արդյունքում ձևավորված հանրային մասնագիտական կարծիքը կփոխանցենք հայրենի կառավարության այս հարցերով չմտահոգված պարոններին:



Նման նյութեր