«Հայկական երկու պետություններից ավելի կենսունակ է թվում Արցախը, քանի որ այնտեղի մայրերը շատ ավելի խիստ են, ես նույնիսկ կասեի դաժան»»
Advertisement 1000 x 90

«Հայկական երկու պետություններից ավելի կենսունակ է թվում Արցախը, քանի որ այնտեղի մայրերը շատ ավելի խիստ են, ես նույնիսկ կասեի դաժան»»

Արթուր Դանիելայնի հրապարակումը.

«Ամերիկայում սովորելիս անգլերենի մի հատ սևամորթ, տարիքով մեծ, բայց լիբերալ հայացքների տեր դասախոս ունեինք: Գրականություն հանձնարարելիս սա մեծ մասամբ արտասահմանյան գրականություն էր հանձնարարում ու կրիտիկական մտածելակերպի զարգացման նպատակով ժամերով ստիպում էր, որ վերլուծեինք պատմվածքները: Ընդ որում, լեկցիաների շարքի անունը հենց տենց էր՝ Critical Thinking (կոդը English 104):

Գրքերից մեկը ճապոնական էր: Ճապոնուհու մի պատմվածք էր, որի ընթացքում նա մեզ հայտնում էր, թե ինչպես է նա իր սեփական նորածին առաջնեկին լողացնելիս միտումնավոր խեղդամահ անում: Ոչ գրքի անունն եմ հիշում, ոչ էլ հեղինակին: Ալեգորիաներով լի այդ գիրքը գտնելու համար օգտակար որևէ այլ դետալ էլ չեմ հիշում ցավոք: Բայց քննարկումը շատ լավ եմ հիշում:

Սպանված երեխան հետպատերազմյան սրընթաց զարգացող Ճապոնիան էր մարմնավորում: Իր հաջողակ, բայց բարոյապես անկայուն ամուսնուն պատժելու համար մայրը սպանում է իրենց երեխային: Ճապոնիայի Ամերիկյան օկուպացիան, ոչ միայն ռազմական բնույթ էր կրում, այլ նաև տնտեսական, մշակութային և քաղաքական: Տեղական ազգայնական շրջանակների համար կապիտուլյացիան առհասարակ, ու ամերիկյան «անբարոյական» վարքերն ու դրանց հետևող Ճապոնացիները խայտառակություն էին, որի հետ նրանք դժվար էին համակերպվում: Խայտառակության զգացումը այնքան մեծ էր, որ նրանք իրենց «երեխաներին» էին ուզում սպանել, որ թույլ չտան, որ օտարները նրանց այլասերեն:

Ճապոնական ազգայնականությունը շատ խորը արմատներ ունի այդ հասարակության մեջ և պրակտիկան ցույց է տալիս, որ որքան էլ անգլո-սաքսերը փորձում էին արմատխիլ անել, դա նրանց չէր հաջողվում: Հիմա էլ, Դուգլաս ՄաքԱրթուրի նահանգապետությունից 70 տարի անց, իրենց մեջ նորից արթնանում է Ճապոնու գենը… Ռսների հետ ակտիվացող բանակցությունները հենց դա են վկայում: Ռուս-ամերիկյան լարվածության ֆոնին նրանք պահից օգտվում են և փորձում են օտար լծից դուրս գալ: Ու 70 տարի տևած «բռնաբարությունից» ու ինստիտուցիոնալ անբարոյականացումից (տենց հատուկ մարմնավաճառացման ինստիտուտներ կային) հետո այդ հասարակությունում միևնույն է բ*զի տղերքը այնքան քիչ են, որ իշխանությունը կարա չմտահոգվի, որ անկախ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում, երկրի ներսում այդ բ*զի տղերքը կգնան սաբոտաժների, ահաբեկչությունների, կխաթարեն բարեփոխումները ու տարատեսակ հակապետական գործողությունների կդիմեն: Իրենց մոտ բ*զի տղերքը քիչ էին, քանի որ ամոթից սեփական «երեխուն» սպանող մայրերեն էին շատ: Սա է պատճառը, որ այդ երկիրը կզարգանա, կպատերազմի, կհաղթի կամ կտապալվի, հետո նորից կվերածնվի ու միշտ կապրի արժանապատվորեն: Իրենց համար թասիբն ու արժանապատվությունը աճպարարության առարկա չեն, նրանք պահպանողական են, ոչ թե կենացներով, այլ գործով: Իրենց մոտ առհասարակ կենացներ չեն ասում…

Հ.Գ. Էդ գրքի ալեգորիաների մասին մի ամբողջ գիրք կարելի ա գրել, սակայն ինձ համար ամենա ուշագրավը պետության ասոցացումն էր զավակի հետ, ոչ թե ծնողի: Պետությունը, հայրենիքը, ասոցացնելով ծնողի հետ, մարդու մոտ կապիտալիստական, սպառողական մոտեցում է դաստիարակվում, մինչդեռ պետություն-զավակը սոցիալիստական մոտեցում է ենթադրում: Հայրենիքի զավակները պետության ծիծը ծծողի դերում են, իսկ պետության ծնողները իրենց հացը կիսում են համընդհանուր զավակի հետ: Սա ենթագիտակցական մակարդակի վրա է ամրագրվում: Եթե Նիցշեն նացիոնալ սոցիալիզմի փիլիսոփայական հենարաններից է, ապա այս պատմվածքն իմ համար այդ գաղափարախոսության գեղարվեստական սյուներից է:

Հ.Հ.Գ. Ներկա պահին հայկական երկու պետություններից ավելի կենսունակ է թվում Արցախը, քանի որ այնտեղի մայրերը շատ ավելի խիստ են, ես նույնիսկ կասեի դաժան»:



Նման նյութեր