Հրանտ Տեր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի բոլոր ընդդիմություններն են չարաշահել «Ղարաբաղը ծախելու» թեման: Անկեղծ որ լինենք, պայմանական «մենք էլ» դա չարաշահել ենք ընդդիմության եղած ժամանակ:
Բայց այս անգամ, նույնիսկ իմ՝ ընտրարշավի մեջ համեմատաբար ոչ այնքան շատ խորացող մարդու տպավորությամբ, չարաշահումն անցնում է մի սահման, որ չի տեսնվել ցայսօր (նաև իր անհիմնությամբ ու օդից կպցրած լինելով):
Հայաստանի ոչ մի իշխանություն էլ չի պատրաստվել Ղարաբաղ «ծախել»: Թեկուզ որովհետև Հայաստանի ցանկացած իշխանության համար էլ դա կործանում պիտի նշանակեր:
Նույնիսկ ամոթ եմ համարում ասել, որ վստահաբար նման մտադրություն չունի և չի կարող ունենալ Նիկոլը: Անձնավորված էլ հատուկ գրում եմ, որովհետև ի վերջո հարցը փաստացի անձնավորված է:
Սա գրառում չէ ի պաշտպանություն ներկա իշխանության: Սա գրառում է այն մասին, որ կան սահմաններ, որոնք չարժի անցնել նույնիսկ այնպիսի ընտրարշավի ժամանակ, որում միակ հնարավորությունը քարոզչության սրումն է մինչև վերջ:
Եվ գրառում է նրա մասին, որ չարժի կրկնել որոշ ուժերի 2016-ի ճանապարհը, որոնք Ապրիլյան պատերազմից հետո հասան նույնիսկ այն կետի, որ հայոց բանակը փուչիկ անվանեցին (Արա Պապյանի ձևակերպումն է, եթե չեմ սխալվում հենց բառացի այդպես, ու ի դեպ, մի ծիծիլյոն լայք ստացած շատ տարբեր մարդկանցից), պարտության քարոզ տարան և պատերազմը Երևանի փողոցներ տեղափոխելու փորձ արեցին: Ու այդ ամենն, իհարկե, «հայրենասիրական», խիստ «հայրենասիրական» ոգով տոգորված:
Հ.Գ. Ինձ հավասարապես չի ոգևորում «հանցավոր բանդայի» մասին ձանձրույթը որպես ընտրարշավի շեշտ: Բայց դա համեմատելի միավոր չէ: Դա ընտրարշավի տրամաբանությամբ թելադրված «շուխուր» է, ամենաթեթեև ճանապարհը քարոզչությունը կառուցելու: Աշխարհիս հանճարեղ հնարը չէ, ինչ խոսք, բայց այստեղ սահման չի անցնվում, այլ պարզապես կրկնվում է մի բան, որն անցել ենք հազար անգամ, ու քանի մարդիկ չեն հոգնել, էլի անցնելու ենք: Սա էլ հարդարացում չեմ ասում, այլ հարձանագրում:
Բայց էդ «Ղարաբաղը ծախելու ա»-ն էդ դոզայով հաստատ պետք է թարգվի, որովհետև մի քայլ է մնում սրանից դեպի «հայոց բանակը փուչիկ է» անդառնալի կետ»: