Կարեն Անտաշյանի հրապարակումը.
«Երբ Երևանի քաղաքապետարանը թանկարժեք տոնածառ էր գնել, հիմնական հիմնավորումներից մեկը նրա արհեստական լինելն էր՝ այսինքն բնության համար երկարաժամկետ հետանկարում առավել անվնաս լինելը: Էս թեզի պաշտպաներից մեկն էլ ես էի։
Բայց հաջորդիվ այօր Երևանում ահա այսպիսի տխուր պատկեր ենք տեսնում, թե ինչպես են լուսաշղթաները (գիռլյանդաները) ստեպլերներով մեխում ծառերի անմիջապես կեղևին։ Սա տարիներով եկած զարհուրելի ավանդույթ է, որ ցավոք ոչ մի կերպ չի վերանայվել։ Ծառը կենդանի օրգանիզմ է, կենդանի է, քաղաքային ծառերն էլ ավելի շատ չորանալու պատճառ ունեն, քան կանաչելու, իսկ մենք ծառի պաշտպանիչ կեղևի վրա մի քանի տասնյակ խոցեր ենք անում, որտեղից սնկեր, բակտերիաներ, վիռունսներ, ինչ ասես չի կարող ներս թափանցել՝ վարակելով ծառը։ Մի քիչ նայեցի՝ դրսում կամ փաթաթում են բնի վրա, կամ կախում ճյուղերից, կամ ծառերը լուսավորում են ներքևից ուղղորդված լապտերով»։