ԱՄՆ-ն խայտառակ ձևով շահարկում է ցեղասպանություն բառը՝ նսեմացնելով դրա իմաստը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն խայտառակ ձևով շահարկում է ցեղասպանություն բառը՝ նսեմացնելով դրա իմաստը. armeniasputnik.am

Միայն պատմաբանները, հետազոտողները, փաստաթղթերի հետ աշխատող մասնագետները կարող են դատել, թե կիրառելի՞ է արդյոք «ցեղասպանություն» եզրույթը անցած դարի 30–ական թվականների մեծագույն ողբերգությունների մեկի` Գոլոդոմորի պարագայում։

Մնացած բոլորը, անկախ մասնագիտությունից կամ, օրինակ, ազգային ու ռասսայական պատկանելությունից (չէ որ Գոլոդոմորն առնչվել է թե՛ ռուսներին, թե՛ ուկրաինացիներին, թե՛ բելառուսներին, թե՛ ղազախներին), չեն կարող դատել այդ թեմայի շուրջ, դա առնվազն էթիկայից դուրս է։

Բայց ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բավական յուրահատուկ պահվածքին արժե ուշադրություն դարձնել. նրանք առանց երկիմաստությունների և երկար մտածելու Գոլոդոմորը ճանաչել են ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն և իրավաբանորեն ձևակերպել այն։

Եվ բանն այն չէ, որ ինչ–որ մեկը վիճարկում է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը մեծ ողբերգության վերաբերյալ (ավելի քան յոթ միլիոն մարդ չորս տարում), որը տեղի է ունեցել 1932-1935թթ–ին։ Ինչպես արդեն ասվեց, այդ մասին թող դատեն գիտնականները և հետազոտողները։

Բանն այն է, որ «ցեղասպանություն» տերմինը, որը գործածել են ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները, որոշակի յուրահատկություն ունի։ Ամերիկյան կոնգրեսականներն այն օգտագործում են քաղաքական ասպարեզում բացառապես որպես գործիք, որը թույլ է տալիս մեկի վրա ճնշում գործադրել, մյուսին խրախուսել` ելնելով բացառապես իրավիճակային դատողություններից։

Իրավունք ունեմ, քանի որ գիտեմ` ինչի մասին եմ խոսում։ Ժամանակին գրել եմ, թե ինչպես են վերաբերվում արևմտյան, այդ թվում` ամերիկյան օրենսդիրները «ցեղասպանության» եզրույթին, որքան հեշտ են այն օգտագործում` ելնելով իրեն շահերից։

Օրինակ, գրել եմ այն մասին, թե ինչպես 2000թ–ին,  ԱՄՆ–ի Կոնգրեսի նիստում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քննարկելուց ընդամենը ժամեր առաջ, փաստաթուղթը հանվել է օրակարգից։

Ընդ որում՝ հանվել է այդ ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի անձնական կարգադրությամբ։ Սույն պետական այրը, որն ավելի հայտնի է իր կաբինետային արկածներով, մասնավոր զրույցում այսպես է բացատրել իր պահվածքը. անգամ քննարկելու դեպքում Թուրքիան սպառնացել է արգելել ամերիկացիներին օգտվել Ինջիրլիկ ռազմաօդային բազայից։

Հայտնի է, որ դեռ «սառը պատերազմի» ժամանակներից Պենտագոնը հենց Ինջիրլիկում է պահել իր միջուկային զինանոցը` նախատեսված ԽՍՀՄ–ի հետ պատերազմի դեպքում որպես առաջին հարվածային ալիք օգտագործելու համար։

Ավելին, 1985թ–ին, 1987թ–ին և 1989թ–ին հայկական սփյուռքը փորձեր է ձեռնարկել հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Եվ ամեն անգամ այդ փորձերը դեմ են առել թուրքական և իսրայելական դիվանագիտության դավերին։ Նրանք հնարավոր ամեն ինչ արել են, որպեսզի նույնիսկ ցեղասպանությունը բառը չօգտագործվի խորհրդարանի ամբիոնից։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր