«Բիթքոյնի ու մեծ ներդրումների մասին». Աշոտ Խուրշուդյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բիթքոյնի ու մեծ ներդրումների մասին». Աշոտ Խուրշուդյան

Աշոտ Խուրշուդյանի հրապարակումը.

«Բիթքոյնի ու մեծ ներդրումների մասին
Տնտեսագիտության հարցերից մեկը սպառման, խնայելու և դրանից բխող ներդրումների բաշխման վերաբերյալ է։ Ոմանք պնդում են, որ հարուստներն առավել ռացիոնալ են, ոմանք ասում են խոշորներն առավել լավ ներդրումներ են անում, իսկ ոմանք շեշտը դնում են փոքրերի վրա։ Ո՞ր խավն է առավել ռացիոնալ, ու՞մ ու ինչպե՞ս պետությունը վերաբերվի։
Այսօր կանդրադառնամ Հայաստանի այս տարվա հայտարաված խոշոր ներդրումներից մեկի վերաբերյալ՝ Մուլտիգրուպի Բիթքոյնի ֆերմայի ներդրումը։ Այս ներդրման վերաբերյալ դժվար է հավաստի տեղեկություն հավաքելը, քանի որ շատ թվեր են ասվել մեկը՝ որ պլանավորվում է 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում անել, կառուցել աշխարհում ամենամեծ բիթքոյն ֆերման, որ իրականացրել ենք 300 միլիոնի ներդրում և այլն։ Բիթքոյնի ֆերմայի տվյալների համադրումը հայտարարված թվերի հետ նույնպես չի բռնել։ Երկար հետաքննելուց հետո հանգել եմ նրան, որ այս տարվա ներդրած թիվը 50 միլիոն դոլար է։ Թիվը փոքր չի, սակայն արդյո՞ք ռացիոնալ ներդրում է։ Նշեմ, որ կրիպտոարժույթներ շատ կան, երկրորդ տեղում Էթերիումն է, սակայն նայելու եմ միայն բիթքոյնինը, քանի որ նրա գինը ուղենշային է ու թելադրող – միայն բիթքոյնով հնարավոր է պատկերացնել ամբողջական շուկայի վիճակը։
Վերդիկտս՝ Մուլտիգրուպը կատարել է անխոհեմ ներդրում ու կորցրել է շատ փող, նրա գործընկերներն էլ երևի արդեն փախած են։
Նայենք»։