Ժամանակը շատ քիչ է, կամ ինչու՞ պետք է Հայաստանի նոր իշխանությունը խոսքից անցնի գործի. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ժամանակը շատ քիչ է, կամ ինչու՞ պետք է Հայաստանի նոր իշխանությունը խոսքից անցնի գործի. armeniasputnik.am

Սահմանը, որը հետհեղափոխական հռետորաբանությունը և էյֆորիկ տրամադրությունները բաժանեց այն ժամանակից, երբ պետք է պետության կառավարման հետ կապված կոնկրետ աշխատանք սկսել, խորհրդանշորեն անցավ Նոր տարվա տոնով։ Ըստ ամենայնի, 2019 թվականը պետք է գործերի և ոչ թե կարգախոսների տարի լինի։

Դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունը դարձավ այն ուղենիշը, որը պահանջում էր էյֆորիայով և խոստումնալից կարգախոսներով հեղափոխական տրամադրություններից սահուն, բայց բնական փութկոտությամբ անցում կատարել շռայլորեն տրված խոստումների կատարմանն ուղղված կոնկրետ գործերի։ Ընդ որում, պետք է սկսել հիմքից` քաղաքական համակարգ և ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելուց։ Իսկ հասարակությունը շատ հարցերում պատրաստ չէ հեշտուհանգիստ ընկալել ժողովրդավարական գաղափարները։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայաստանում չկան զարգացած, կայացած քաղաքական կուսակցություններ։ Կուսակցական համակարգը հիմա ավերակների մեջ է, երկրում չկան նորմալ գործող ժողովրդավարական ինստիտուտներ։ Արդար և թափանցիկ ընտրությունները քաղաքական և կուսակցական համակարգի ստեղծման առաջին քայլն են։ Այլ հարց է` կկարողանա՞ արդյոք նոր վերնախավը լուծել այդ խնդիրը», – ասաց Իսկանդարյանը։

Ասածի մեջ ճշմարտություն կա։ Քաղաքական մի ապաստանից մյուսը մշտապես դեգերող և այնպիսի հարուստ պատմություն ունեցող կուսակցությունը, ինչպիսին ՀՅԴ–ն է, այդպես էլ լիակշիռ և կայուն քաղաքական միավոր չդարձավ։ Այդ դեպքում ի՞նչ խոսենք ՀՀԿ–ի մասին, որն ավելի շուտ էլիտար ակումբ էր, և որից մինչև այսօր շարունակում են հեռանալ կուսակցականները։

Վերջին հանգամանքը, ի դեպ, կարող է օգտակար լինել ՀՀԿ–ի համար, չէ՞ որ հեռանում են նրանք, որոնց համար կուսակցությանն անդամակցելը անհրաժեշտ էր որոշակի շահադիտական նպատակներից ելնելով։ Չգիտեմ` արդյոք հանրապետականները հիմա իրենց շարքերը վերցնելու խնդրանքով դիմումներ ունեն, թե ոչ, բայց եթե ունեն, ապա խնդրողներին երևի պիտի անմիջապես ընդունեն. ցանկացած նոր կուսակցական այսօր թարմ արյուն է, որն անհրաժեշտ է մաքրման ու վերածնվելու համար։ «Կատարսիս» բառը գուցե պաթետիկ հնչի, բայց հենց դա է պետք, եթե, իհարկե, ՀՀԿ–ն ուզում է փոքր–ինչ նշանակալի ուժ մնալ քաղաքական դաշտում:

Ամբողությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր