Երբ հեռուստատեսությամբ ներկայացնում են գենային հերթական փորձի արդյունքը, որը գիտնականները ստացել են կենդանիների վրա արած փորձերից, զարմանում ես, մտածելով, թե ո՞ւր է հասել գիտությունը: Սակայն, երբ տեղեկանում ես, որ «փորձաքարը» մարդն է՝ վեր է երևակայությունից:
Կյանքի տևողությունը երկարացնելու ուղղությամբ գիտնականները վաղուց են աշխատում:
Օրինակ, նրանք արդեն հստակ գիտեն, թե ինչ սնունդ է պետք օգտագործել մարմինը երիտասարդ պահելու համար:
Հերթը գենային փոփոխություններինն է:
BioViva գիտական ուսումնասիրությունների ղեկավարներից մեկը՝ Էլիզաբեթ Փերիշը, որոշել է իրեն զոհաբերել հանուն գիտության. նա համաձայնվել է մասնակցել գիտական փորձերին որպես նմուշ, անկախ արդյունքից, նպատակը՝ մնալ երիտասարդ:
Բանն այն է, որ ծերացումը սկսվում է քրոմոսոմներից: Ավելի ճիշտ դրանց վերջավոր ելուստների կարճացումից: Փորձի ընթացքում Էլիզաբեթին ներարկել են հատուկ մոդիֆիկացված գեն, որի միջոցով այդ կրճատումը դադարում է, բջիջը չի ծերանում:
Արդյունքում ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը:
ofigenno.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը