Սևակ Արևշատյանի հրապարակումը.
«Հիշում եմ, կարծես 2016 թիվն էր, արդեն գրավել էի Նորատուսի խաչքարադաշտը: Մի օր, ինձ համար նվաճումներ էի անում, մեկ էլ օտարերեն խոսող երկու մարդ մոտեցան, սկսեցին նայել ու վերջը հասավ հարցերին՝ թե ի՞նչ ես անում: Դե տաշածքարերեն, ձեռքերի օգնությամբ պատասխանեցի՝ ուսումնասիրում եմ՝ «ֆոր մի»: Էս մարդիկ գնացին-եկան մի հարց էլ տվեցին, (էտպես էլ չհասկացա, թե ոնց հասկացա՝ «Ի՞նչ դիրք է գրավում հանգուցյալը խաչքարի նկատմամբ»:
Փանաքիմացս պիտի պատասխաներ՝ հանգուցյալը գլխով արևմուտք է, հայացքով դեպի արևելք՝ դեպի խաչքար: Ի՞նչ անեմ, ո՞նց անեմ, ի՞նչ կերպ հասկացնեմ: Ես միշտ ձեռքումս էի պահում Ս․ Բարխուդարյանի՝ քարագործ վարպետների մասին աշխատությունը, բավականին մեծ գիրք: Հանկած տեսա տապանաքարը՝ մարդու ֆիգուրով: Ասացի՝ գնացինք:
Կանգնեցի տապանաքարի դիմաց՝,ցույց տալով պատկերաքանդակը, ասացի՝ «դիսիզը անդրգրաունդ մըն»: Գիրքը դրեցի ոտքերի վրա՝ ասացի՝ «դիս իզը խաչքար, ընդ անդգրաունդ մըն սի թու խաչքար» : Ու ի՞նչ․ էս մարդիկ հրճվանքով՝ թե գու՜դ, գու՜դ:
Եվ ես բացահայտեցի մի օրենք՝ երբեմն հասկացնելու համար կարևոր է տաշածքարերենը, քան՝ օտարերենը»: