Օրեր առաջ նշում էինք ՀՀ 3-րդ հանրապետության զինված ուժերի ստեղծման 27-րդ տարեդարձը։ Եվ պաշտոնյաների բոցաշունչ ելույթները, այցելությունները զորամասեր հարց են առաջացնում՝ իսկ նրանցից քանիսն են ժամանակին ծառայել բանակում։
Պիտի փաստենք, որ ԱԺ կայքում դեռևս ոչ բոլոր պատգամավորների կենսագրություններն են հասանելի։ Հետևաբար, կլինեն և ծառայած, և չծառայած պատգամավորներ, որոնք կարող են դուրս մնալ ցանկից։
«Իմ քայլը»
խմբակցություն Այս խմբակցությունն ունի արական սեռի 65 պատգամավոր։ Այսպես՝ բանակում ծառայության մասին խոսք չկա «Իմ քայլը դաշինքից» պատգամավորներ Հովիկ Աղազարյանի, Էդգար Առաքելյանի, Սոս Ավետիսյանի, Արման Բոշյանի, Սեդրակ Թևոնյանի, Շիրակ Թորոսյանի, Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Կոնջորյանի, Վաղարշակ Հակոբյանի, Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արտակ Մանուկյանի, Կորյուն Մկրտչյանի,Նարեկ Մկրտչյանի, Գևորգ Պապոյանի, Կարեն Սարուխանյանի, Ալեքսեյ Սանդիկովի,Արտաշես Պետրոսյանի,Վլադիմիր Վարդանյանի, Անդրանիկ Քոչարյանի կենսագրություններում։ Բանակում չի ծառայել նաև խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, 74-ամյա Կնյազ Հասանովը։
ԲՀԿ խմբակցություն
Խմբակցությունն ունի արական սեռի 21 պատգամավոր։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծառայել է խորհրդային բանակում 1975-1977թթ․։ Իսկ ահա խմբակցության քարտուղար Արման Աբովյանը բանակում չի ծառայել։ Չի ծառայել նաև Արայիկ Աղաբաբյանը, սակայն նրա կենսագրությունում նշված է, որ Արցախյան ազատամարտի տարիներին աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման և նյութատեխնիկական ապահովման գործընթացին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Խմբակցությունն ունի արական սեռի 14 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում 1999-2001թթ․։ Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նույնպես ծառայել է 2007-2009թթ։ ԼՀԿ-ի՝ բանակում ծառայած պատգամավորներից են Սարգիս Ալեքսանյանը, որը պահեստազորի լեյտենանտ է, Էդվարդ Անդրեասյանը, որը պահեստազորի ավագ լեյտենանտ է, Հարություն Բաբայանը, Գուրգեն Բաղդասարյանը։
Ամբողջությամբ՝ ankakh.com