Հրանտ Տէր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի ԱԺ պատգամավորներ, քույրեր և եղբայրներ: Իհարկե, հարգանքի արժանի է յուրաքանչյուրիդ անձնական կարծիքը ցանկացած հարցի շուրջ՝ որպես ՀՀ քաղաքացիներ, բայց…
Կա մի շատ մեծ բայց:
Որպես ՀՀ պատգամավոր, դուք չեք ներկայացնում ինքներդ ձեզ կամ նույնիսկ ձեր ընկերական շրջապատը, այլ ձեզ ընտրող Հայաստանի ժողովորդի մեծամասնությանը, այլև՝ որպես Սահմանդրորեն գերագույն իշխանություն դուք Հայաստանի Սահամնադրության և Անկախության հռչակագրի առաջնագծի զինվորներ եք, ներկայացում եք Հայաստան պետությունը:
Ուրեմն, նախ՝ ժողովուրդ, հետո պետություն, հետո նոր՝ դուք անձամբ: Դուք ազատ եք բարձրացնել ցանկացած հարց, բայց չմոռնալավ, որ ձեզ այնտեղ ուղարկել են ոչ թե ձեր անձնական ճաշակներն արտահայտելու, այլ հայ ժողովուրդին ներկայացնելու: Դրա ֆոնին, «անձնական կարծիքը», կներեք, ֆինծիֆլյուշկա է:
Հ.Գ. Չնայած հիմնի թեման ինձ համար սպառված է, բայց մի բան էլ հարկ եմ համարում ավելացնել: Չգիտեմ, որ մի խելոքի «պասով» թեմա է ֆռում, թե բա մեր հիմնի մեջ մի կուպլետում 8 հատ մեռնել կա:
Մի կողմ թողնենք էն, որ էդ մարդիկ կյանքում երևի չեն լսել այլ պետությունների հիմները՝ Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ, այլ միայն Սոյուզ Ներուշիմիխ անգիր արած մանկուց, շարունակում են ապրել ինտերնետի ու բաց տեղեկատվության այս դարում: Սա դեռ մի կողմ: Մի մոռացեք, որ Հայստանում հեղափոխություն տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ դեռ տարիներ առաջ Նիկոլը հայտարարեց, թե պատրաստ է իր կյանքը դնել զոհասեղանին հանուն Հայաստանի:
Ու դա ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է ասվել նրա կողմից: Նիկոլի քաղաքական գործունեության տարբեր փուլերում տարբեր կարծիքներ եմ հայտնել անձամբ ես, բայց գոնե նրանք, ովքեր այսօր իրա թիմից են, պետք է հասկանան, որ հենց շնորհիվ միայն նման նվիրման կարող է ստեղծվել իրապես համաժողվրդական էներգիա, իրական քաղաքական առանջոնրդում, որ ոչ մեկը նրանցից, ով նույն բանը պատրաստ չէ իր մասին ասել, երբեք չի կարող դառնալ իրական քաղաքական առաջնորդ, այլ միայն ուրիշի ստվերում յոլա գնալ և ուրիշ էներգիայով ստեղծածը վայելել:
Կներեք, գուցե դաժան է, բայց նախքան «ամենայն տեղ մահը մի է» տողերին անդրադառնալը, նախ պետք է գնահատական տաք «կյանքս պատրաստ եմ դնել զոհասեղանին» արտահայտությանը, ու եթե խնդիր ունեք դրա հետ, ապա հրաժարվեք դրա արդյունքները վայելելուց»: