Անդրանիկ Օզանյանը ծնվել է 154 տարի առաջ Շապին Գարահիսար փոքր քաղաքում, որն այն ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության Սեբաստիայի վիլայեթի մեջ։ Քաղաքը գուցե այդքան էլ աչքի ընկնող չէ, այն թաքնված է Սև ծովի ճանապարհին երկու լեռների միջև, սակայն բավական հետաքրքրական է պատմական առումով։
Անդրանիկից մեկ տարի առաջ Շապին Գարահիսարում` Թորամանյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ մի տղա, որին անվանեցին Թորոս։ Նրան վիճակված էր դառնալ խոշոր ճարտարապետ և հնագետ, որը, մասնավորապես, մասնակցել է Էջմիածնի մայր տաճարի վերականգնման աշխատանքներին։ Սակայն Շապին Գարահիսարը հայտնի է ոչ միայն նրանով, որ այստեղ ծնվել են զորավարն ու ճարտարապետը։
Անդրանիկ Օզանյանը
Եվ միայն այս անունով չէ, որ հայտնի է այն։ Ամրոցը կամ ամրոցին կից բնակավայրը հիմնադրվել է մ.թ.ա. 60-ականներին, հավանաբար որպես հենակետ Գնեոս Պոմպեոսի զորքերի համար։ Ամրոցը պարզունակ անվանեցին Կոլոնիա, և անցավ ավելի քան 5 դար, նախքան այդ ծայրամասային տեղերի մասին հիշեց մայր երկիրը։ VI դարի կեսերին այդ շրջանի մոտ 10 քաղաք վերականգնվել էին, թարմացվել ամրաշինական շինությունները, և մոտավորապես այդ ժամանակ էլ պրոզայիկ Կոլոնիան, որը Պոնտ գավառի կազմում էր, սկսեց Նիկոպոլիս անվանվել։ Նույնպես առանձնակի ինքնատիպ չէր, բայց ինչևէ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am