Այս կառավարության առաջին իսկ օրերից մեր պետականության, ազգասիրության, և միասնության դեմ պայքար է իրականացվել. Վիլյամ Բայրամյան
Advertisement 1000 x 90

Այս կառավարության առաջին իսկ օրերից մեր պետականության, ազգասիրության, և միասնության դեմ պայքար է իրականացվել. Վիլյամ Բայրամյան

Այս կառավարության առաջին իսկ օրերից մեր պետականության, ազգասիրության, և միասնության դեմ պայքար է իրականացվել: Այսօր ևս մի օրինակ է հայտնվել, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների թվում գտնվում են մարդիկ, որոնց համար մեր ազգությունը և նրա բաղադրիչները միայն արհամարհանքի են արժանի:

Այսօր՝ Փաշինյանի ամենամեծ անգլիախոս աջակիցներից Հայաստանում հրատարակում է մի քարտեզ, ուր ոչ միայն բացակայում է Արցախը, այլ նաև Սյունիքը, որ հարկ եմ համարում արձանագրել, մեր հարևան պետությունը Արցախի հետ միասին կոչում է ադրբեջանական տարածք: Բայց մինչև ե՞րբ պիտի համոզվենք, որ նման երևույթներ ուղղակի զուգադիպություններ են:

Կասեն՝ թեթև տար, ի՞նչ կա, մարդ ենք, սխալվեցինք: Բայց ի՞նչ էր, որ սխալվեք: Կարծես Հայաստանի ամենամեծ ու, կարելի է ասել ամենակարևոր մարզը, մոռանալու բան է՞ր, որ մոռացաք: Ախր՝ ձեր հիմնարկում գեթ մի խմբագիր չկա՞ր, ով դիզայնը տեսավ ու ասաց՝ չէ, ժողովուրդ, սենց բան չի կարելի, արդեն համը հանեցիք: Թե՞ տեսան ու ամեն դեպքում հաստատեցին: Թե՞ դիտավորյալ է «սխալ»-ը կատարվել:

Սխա՞լ էր, թե՞ փորձ: Փորձ, որ տեսնեն ինչ արձագանք կստանա: Մի գուցե, եթե շատ ձայն չհանվի Սյունիքի մասին, Արցախի մասին էլ շատ աղմուկ չի ստեղծվի: Կամ գուցե anchoring heuristic-ի տեսքով, երկարաժամկետ նպատակով մի սերմ էր սերմանվում, որի արդյունքը չենք տեսնի մինչև տարիներ հետո: Հանցավորները էլի կասեն՝ բան չի, շատ ես խորանում, բայց համատեքստ գոյություն ունի: Մի օր այս նույն մարդկանց ընկերները հայ-ադրբեջանական եղբայրություն են քարոզում, մյուս օրը Հայաստանի քարտեզ ես տեսնում առանց Արցախի, առանց Սյունիքի, հետո մի օր կենտրոն ես իջնում ու ադրբեջաններեն ես լսում, մյուս օրն էլ արդեն ասում են՝ դե լավ, ի՞նչ կա, եղբայրների միջև տարածք տալ-վերցնել ի՞նչ ա որ:

Ուրիշ տեղեր մարդ այսպիսի մեղքի համար անհապաղ ներողություն կխնդրեր: Բայց ոչ Հայաստանում: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև ուրիշ տեղեր թերթի գոյությունը կապված է թերթի ընթերցողության գոհունակություն հետ, և եթե նույնը լիներ Հայաստանում, խմբագրերը ներողություն կխնդրեին, որ պահպանեին իրենց ընթերցողներին: Սակայն Հայաստանում «լրատվամիջոցները» իսկապես անկախ են այն առումով, որ ինչ Հայաստանի և հայ հանրության վրա բացասական ազդեցություն ունեցող բան տպեն չտպեն, ոչ միայն կշարունակեն ստանալ ֆինանսավորում, այլ կարող են դեռ ավելի շատը ստանալ հենց այդ բացասական բաները հրատարակելու շնորհիվ: Եվ ուրեմն՝ այո՛, մեր լրատվամիջոցները անկախ են — անկախ հայ ժողովրդից:

Վիլյամ Բայրամյան



Նման նյութեր