«Պետք ա քիչ ուսանող ընդունել ու կտրել, կտրել անխնա». Վահագն Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Պետք ա քիչ ուսանող ընդունել ու կտրել, կտրել անխնա». Վահագն Գրիգորյան

Իրավաբան Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.

«Մի բան էլ ասեմ, ու էսօրվա գրառումների շարքը համարենք ավարտված։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անձը 22 տարեկանում պետք ա ունենա 3 տարվա մասնագիտական ստաժ։ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Լիլիթ Մակունցը առաջարկել են հարկային օրենսգիրքը փոփոխել ու սահմանել, որ աշխատող ուսանողի ուսման վարձը փոխհատուցվելու է (եթե հաղթահարվի ՄՈԳ-ի որոշակի շեմ)։ Կարճ ասած՝ պետությունը խրախուսում ա ԲԱԿԱԼԱՎՐ ուսանողի աշխատելը։

Առաջին հայացքից, սա շատ լավ գաղափար ա, ու եթե կարճաժամկետ տեսանկյունից նայենք, շատ խնդիրներ ա լուծում։ Իսկ երկարաժամկետ տեսանկյունից նայելու դեպքում, սա «քխ» ա, մեեեեեեեծ «քխ»։

Մի կողմ թողնեմ էն հարցը, որ մինչև դիպլոմ ստանալը, ոչ մի ստաժ «մասնագիտական» չի համարվի։ Աշխարհի բոլոր հեղինակավոր ԲՈՒՀ-երը (Օքսֆորդ, Քեմբրիջ և այլն) իրանց պոտենցիալ ուսանողներին զգուշացնում են՝ ընգեր, բր(ռ)ատ, հույս չունենաս, որ մեր մոտ սովորելուց հասցնելու ես աշխատել։ Մեր կրթական ծրագիրը բարդ ա, չես կարա համատեղես աշխատանքի հետ։ Հետևաբար ուսման վարձիդ տասովկեքը հիմիկվանից տես։

Ի՞նչա սա նշանակում։ Եթե ուսանողը հասցնում ա և՛ սովորել, և՛ աշխատել, ապա իրան «հալալ» ա, բայց ուրեմն կամ ԲՈՒՀ-ի կրթական ծրագիրն ա շատ թույլ, կամ էլ էտ ուսանողին գնահատականները «նվիրում» են (գոնե մի մասը)։ Կամ երկուսը միասին։ Ու առանձին դեպքեր չբերեք, որ մեկի տակն էլ հիմնովին փորենք, լիքը «քխ» բան դուրս կգա։

Արդյունքում շատանալու են էն ուսանողները, որոնք տախտակ դեմքով մտնելու են բողոքարկման ու ասեն՝ դե ես աշխատում եմ, խնդրում եմ բարձր դրեք, որտև չեմ հասցնում դասերի հետ։ Համ էլ ես վարձի խնդիր ունեմ, նենց անենք, որ փոխհատուցվի։ Արատավո՞ր երևույթ ա։ Իհարկե։ Հաղթահարվելո՞ւյա։ Ոչ։

Իհարկե կան լիքը հակափաստարկներ։ «Իբր ի՞նչ կրթություն եք տալիս», «ձեր տված կրթությունից հետո գնում մի տեղ ձրի աշխատում ենք, որ պրակտիկ փորձ ունենանք», «գործատուն մենակ դիպլոմով չի ընդունում»։

Համաձայն եմ։ Պետք ա կրթության որակն էնքան բարձրանա, որ տված կրթությունը կրթություն լինի, պրակտիկ փորձը ձեռք բերվի համալսարանում, իսկ գործատուները հասկանան, որ ստաժ ուզելու կարիք չկա, ավարտած ուսանողն արդեն մասնագետ ա։

Իսկ ո՞նց։ Պետքա քիչ ուսանող ընդունել ու կտրել, կտրել անխնա։ Սա առաջին պայմանն ա»։



Նման նյութեր