Facebook-ն առաջին անգամ գաղտնի տվյալներից օգտվելու հնարավորություն կընձեռի մի խումբ գիտնականների
Advertisement 1000 x 90

Facebook-ն առաջին անգամ գաղտնի տվյալներից օգտվելու հնարավորություն կընձեռի մի խումբ գիտնականների

Facebook ընկերությունն առաջին անգամ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն կընձեռի մի խումբ գիտնականների, որոնք ծրագրում են զբաղվել մի շարք հարցերով, այդ թվում՝ ընտրությունների անցկացման վրա համանուն սոցիալական ցանցի հնարավոր ազդեցության հարցով: Ապրիլի 29-ին այս մասին հաղորդվել է մամուլի տեղեկագրում, որը հրապարակված է ընկերության պաշտոնական կայքում:

«Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կօգնի հասարակայնությանը պարզաբանելու այն ազդեցությունը, որը սոցցանցն ունի ընտրությունների և ժողովրդավարության վրա, ինչպես նաև Facebook-ին և այլ ընկերությունների կօգնի բարելավելու առաջարկվող պրոդուկտը»,- ասված է տեքստում: Նշված է, որ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն կստանա 60 գիտնական աշխարհի 11 երկրներում գտնվող 30 հետազոտական հիմնարկություններից:

Հետազոտողները կարող են ծանոթանալ CrowdTangle գործիքին, որը թույլ է տալիս սոցցանցում հետևել օգտատերերի պահվածքին: Նաև գիտնականները կուսումնասիրեն այն տվյալները, որոնք կապված են Facebook-ում հրապարակված քաղաքական գովազդի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ուկրաինայում և Եվրամիության երկրներում:



Նման նյութեր