«Ես ուզում եմ, որ ընկալենք իրավիճակի լրջությունը, ապա պատրաստ լինենք անհրաժեշտ գործողությունների». Հրանտ Տէր-Աբրահամեան
Advertisement 1000 x 90

«Ես ուզում եմ, որ ընկալենք իրավիճակի լրջությունը, ապա պատրաստ լինենք անհրաժեշտ գործողությունների». Հրանտ Տէր-Աբրահամեան

Վերլուծաբան և հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը մայիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելիներս, սողացող դավադրությունը, որի ուրվագիծը երևում էր դեռ տարվա սկզբից, և ավելի ակնհայտ՝ անցած երկու ամսում, կարծես, մոտենում է իր հանգուցային կետին: Սա դավադրություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, որի միայն մի մասն է, մի ֆիգուրն է Ռ. Քոչարյանը, գործիքներից մեկն է, իսկ պատճառներն ավելի խորն են ու արմատները նաև երկրից դուրս են: Հարցն այսօր ոչ Նիկոլն է, ոչ էլ նույնիսկ դատական համակարգն ու դրա բարեփոխումները, որքան էլ դրանք կարևոր լինեն: Եթե ուշադիր լսել եք այսօր երկրի ղեկավարի խոսքը, երևի հասկացած կլինեք, որ թեման շատ ավելին էր քան պարզապես դատարանները:

Այսօրվա լրահոսը միայն հաստատում է այդ իրողությունը: Խոսքը հեղաշրջման ծրագրի մասին է: Ես ուզում եմ, որ բոլորդ՝ սկսած այսօրվա իշխող թիմի անդամնեից մինչև այսպես ասած օբյեկտիվներդ ու չեզոքներդ, գոհերնդ ու դժգոհներդ, մի քիչ լրջանաք ու դուրս գաք անհոգության թմբիրից: Բնակաբար չեմ քարոզում ոչ մի խուճապ կամ ավելորդ նյարդայնություն:

Դա ծայրահեղ հեռու է իմ բնավորությունից: Ես խոսում եմ հակառակի՝ լրջմիտ, կենտրոնացած, գիտակից վիճակի գալու մասին: Եղածը խաղալիք չի, ոչ էլ իշխող թիմի խնդիր, որն ունի էնքան թերություններ, որ դրա մասին մի քանի դիսերտացիա կարելի է պաշտպանել: Խոքը պրոցեսների մասին է, որոնք արդեն եղել են Երրորդ Հանրապետության պատմության մեջ, օրինակ, 1999-ին և ոչ միայն:

Ես չեմ խոսում բառացի կրկնության մասին, այլ ընդհանուր տրամաբանության: Ես ուզում եմ, որ էս իրավիճակում, նախ՝ ընկալենք իրավիճակի լրջությունը, ապա պատրաստ լինենք ամեն պահի անհրաժեշտ գործողությունների: Եթե ծայրահեղ կարիք լինի՝ նաև անձնական պատասխանատվությամբ:

Ես ուզում եմ նաև, որ հասկանանք պատճառները: Չի կարելի նույնացնել իշխանությունը միայն պաշտոնական դիրքի հետ՝ անտեսելով, որ իշխանությունը նաև ազդեցություն է՝ պայմանավորված այլևայլ ռեսուրսներով:

Չի կարելի պատկերացնել, որ հնարավոր է իրացնել հեղափոկանա նպատակներ՝ առանց ներսի և դրսի էլիտաների աճող դիմադրության: Ընդ որում` դիմադրությունը միայն աճելու է ու ավելի կատաղի է դառնալու, որքան ավելի հաջողվի հեղափոխական քաղաքականությունը:

Չի կարելի կարծել, որ պետական ապարատը, հին քաղաքական դաշտը, դրսից սնուցվող ՀԿ սեկտորը կարող են ապահով հենարան լինել ՀՀ ժողովորդի իշխանությանը:

Չի կարելի պատկերացնել հեղափոխության հաջողությունն առանց ժողովրդական ինքնակազմակերպման և կազմակերպման, առանց համախմբան, առանց լուրջ հենարանների ստեղծման:

Պետք է պատրաստ լինել պայքարի նոր փուլերի, որոնք անխուսափելի են: Պաշտպանել այն, ինչ համարում եք ձերը: Ռեալ պատկերացնել, թե ինչ այլընտարնք կարող է մեզ սպասել»:



Նման նյութեր