Հրանուշ Խառատյան. «Օրինականությունը վերականգնելուն ուղղված ջանքերը ակտիվորեն ներկայացվում է որպես հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանում»
Advertisement 1000 x 90

Հրանուշ Խառատյան. «Օրինականությունը վերականգնելուն ուղղված ջանքերը ակտիվորեն ներկայացվում է որպես հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանում»

Հրանուշ Խառատյանի հրապարակումը.

«Արամ Աբրահամյանի այսօրվա հոդվածը «Առավոտ»-ում շատ լավ հարցադրումներ է անում՝ «…ինչ է նշանակում «իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին» սահմանադրական հայտնի դրույթը՝ երրորդ, դատական իշխանության կիրառմամբ: Առաջին երկուսի՝ օրենսդիրի եւ գործադիրի դեպքում դա, ենթադրենք, հասկանալի է՝ առաջինն ընտրվում է քաղաքացիների մեծամասնությամբ, երկրորդը ձեւավորվում է այդ ընտրությունների արդյունքում (ինչը, բարեբախտաբար, տեղի ունեցավ): Իսկ երրորդ իշխանությո՞ւնը: Եթե դատավորները չեն ընտրվում քաղաքացիների կողմից, եթե անգամ չկա քաղաքացիների ներկայությունը երդվյալ ատենակալների տեսքով, ապա ինչպե՞ս, ինչի՞ հիման վրա մենք կարող ենք պնդել, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին: Կարելի՞ է արդյոք պնդել, որ ԲԴԽ-ն ժողովրդի կողմից ձեւավորված մարմին է: Հիմա, ասում են, դա այդպես չէ, քանի որ այդ մարմինը ղեկավարում է Գագիկ Հարությունյանը: Իսկ եթե ԲԴԽ-ն ղեկավարի, ասենք, Նիկոլայ Բաղդասարյանը, հնարավոր կլինի՞ պնդել, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին…»:

Իմ ընկալմամբ և գնահատմամբ հեղափոխության ամբողջ իմաստը Հայաստանում օրինականության վերկանգնումը կամ, եթե կուզեք՝ օրինականության ներդրումն էր: Անցած մեկ տարվա ընթացքում ընդամենը ձևավորվել է օրինականության ներդրման գործիքակազմի մի մասը: Բուն խնդրին՝ օրինականության ներդրման հասնելու համար անհրաժեշտ իրավական և վարչական մեխանիզմները դեռ նույնիսկ չեն ուրվագծվել, հետևաբար դրա հաար անհրաժեշտ գործիքակազմն էլ հստակ չէ: Ըստ էության երկրում շարունակվում է երկիշխանությունը, ընչը լուրջ կոնֆլիկտ է առաջացնում ոչ միայն կառավարման գործում, այլև երկատում է հասարակությունը: Բայց իրականում հեղափոխության բուն իմաստը հիմա նոր ընթացքի մեջ է մտնում: Ընթացիկ իրավիճակը ձեռնտու է մասնավոր շահեր և կորցնելիք ունեցող քանակապես շատ քիչ, բայց ազդեցիկ հնարավորություններ և ռեսուրսներ ունեցող մարդկանց: Նույն մարդկանց, ովքեր ձևավորել են հակաօրինական, հակաիրավական երկիրը, ինչն էլ պայմանավորել է հեղափախության անհրաժեշտությունը: Եթե նրանք կարողանային «լեզու գտնել» հեղափոխական իշխանության հետ՝ ըստ էության երկիշխանությունը կավարտվեր, նրանց իշխանությունը կվերադառնար, նոր մարդկանցով, բայց նույն բովանդակությամբ: Այլ կերպ ասած՝ իշխանությունը և երկրի հասարակությունը կշարունակեր ծառայել նրանց շահերին: Սրան է, որ օրինականությունը վերականգնելուն ուղղված ջանքերը ակտիվորեն ներկայացվում է որպես հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանում: Ճիշտ է նաև, որ հասարակութան քանակական մեծամասնությունը բարեբախտաբար ատելություն ունի հակաօրինականության նկատմամբ»:



Նման նյութեր