«Ձեր անզուսպ կրոնականությունն ու ֆունդամենտալիզմը ամեն առիթով մի՛ մտցրեք աչքներս». Կարպիս Փաշոյան
Advertisement 1000 x 90

«Ձեր անզուսպ կրոնականությունն ու ֆունդամենտալիզմը ամեն առիթով մի՛ մտցրեք աչքներս». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ թվում է, «ինտելեկտուալ» ավագանու անդամի ներքին աշխարհը պարզապես կկազմաքանդվի, եթե նա իմանա, որ Մովսես Խորենցանին քաղկեդոնական է եղել։ Չեմ ուզում այս հարցի շուրջ հիմա բանավեճի մեջ մտնել, բայց առնվազն նման ենթադրությունների համար լուրջ հիմքեր կան։ Հուսով եմ, «ինտելեկտուալ» ավագանին գիտի, թե ինչ է քաղկեդոնականությունը։

Բայց սա հարցի երկրորդական կողմն է։ Իրական խնդիրն այն է, որ փողոցների անվանափոխման նախաձեռնությամբ հանդես եկող ավագանու անդամները խորը մոլորության մեջ են ու արհեստականորեն փորձում են մեր մշակութային միջավայրում ներդնել այնպիսի մի ավանդույթ, որը խորթ է մեզ համար։ Փողոցներ, հրապարակներ և քաղաքներ անվանակոչելիս՝ մարդկանց անվանումների ու «սուրբ» տիտղոսի միահյուսումը ընդունված պրակտիկա է Ֆրանսիայում, Իտալիայում, Լատինական Ամերիկայում և բազմաթիվ այլ տեղերում։

Այսինքն՝ սա ավանդույթ է, որը լեգիտիմացված ու իմաստավորված է պատմական անցյալականությամբ։

Իսկ մենք այդպիսի ավանդույթ չունենք, այդ իսկ պատճառով համանման նախաձեռնությունները անիմաստ ու նույնիսկ զավեշտալի են թվում։ Քաղաքական ու պետական գործիչը, մշակութային միջավայրին վերաբերող հարցերում նախաձեռնություններ ներկայացնելիս, պետք է հաշվի առնի, արդյոք նման ավանդույթ կա՞, թե ոչ։

Հավանաբար ավագանու մեր գործընկերները կասեն, որ ավանդույթ չունենալը մեծ խնդիր չէ, եթե չկա, ապա կձևավորենք։ Իսկ ես կասեմ, որ պոստմոդեռնիստական 21-րդ դարում նմանատիպ արխայիկ ավանդույթ ձևավորելու փորձն անլուրջ զբաղմունք է։

Վերջապես պետք է հաշտվենք այն փաստի հետ, որ սա մարքսիտական ոգով ու խորհդային մոդեռնի գաղափարական ազդեցությամբ կառուցված քաղաք է։ Փարիզին ու Հռոմին բնորոշ միջնադարյան ավանդույթները այստեղ չեն կարող լեգիտիմ լինել։

Ձեր անզուսպ կրոնականությունն ու ֆունդամենտալիզմը ամեն առիթով մի՛ մտցրեք աչքներս»:



Նման նյութեր