«Չեմ կարողանում ժպիտս թաքցնել, երբ կարդում եմ լուրջ մարդկանց, ովքեր ծանր փաստարկներ են ներկայացնում թեիզմի ու աթեիզմի, 5-րդ ու 21-րդ դարերի, Լուսավորչի՝ կրոնական, Մաշտոցի ու Խորենացու՝ ազգային լինելու շուրջ»
Advertisement 1000 x 90

«Չեմ կարողանում ժպիտս թաքցնել, երբ կարդում եմ լուրջ մարդկանց, ովքեր ծանր փաստարկներ են ներկայացնում թեիզմի ու աթեիզմի, 5-րդ ու 21-րդ դարերի, Լուսավորչի՝ կրոնական, Մաշտոցի ու Խորենացու՝ ազգային լինելու շուրջ»

Չեմ կարծում, որ էտ հանրային տարածքների անվանումն ու անվանման փոփոխությունը մեր օրակարգի կարևորագույն, նույնիսկ՝ կարևոր հարցերից է։ Ու չեմ կարծում, որ հիմա դրա վրա արժե ժամանակ ու ռեսուրս ծախսել։

Բայց չեմ կարողանում ժպիտս թաքցնել, երբ կարդում եմ լուրջ մարդկանց, ովքեր ծանր փաստարկներ են ներկայացնում թեիզմի ու աթեիզմի, 5-րդ ու 21-րդ դարերի, Լուսավորչի՝ կրոնական, Մաշտոցի ու Խորենացու՝ ազգային լինելու շուրջ։

Ընդամենը ուզում եմ ասել, որ էրեխեք, ցանկացած փողոցի անվանափոխություն իրա հետ բերում ա հսկայական ծավալի գործ. Էտ փողոցում գրանցվբած բոլոր հասցեներն ու բնակիչները՝ իրենց վկայականներով ու անձնագրերով, գազի, լույսի, ջրի պայմանագրերով, տարբեր ռեգիստրների ու կադաստրի բազաներով և այլն պետք ա փոփոխվեն։ Դա ծախս ա, ռեսուրս։

Լուսավորչի փողոցում համարյա մարդ չի ապրում, էտ փոփոխությունը կարելի էր անել։ Մաշտոցն ու Խորենացին, որ մի հատ սուրբ ավելացնեին, մինչև դարի վերջ բազաներ պետք ա թարմացվեր։ Էս ա խնդիրը։

Թե չէ, թեմա եք գտել, ու բաժանարար գծեր եք քաշում, որ ինչ անեք։

Պարզ լուծում ասեմ. փողոցների անունները հանգիստ թողեք, մի հատ էտ նորակառույց թաղամասերից մեկում տարբեր սրբերի անուններով փողոցներ անվանակոչեք։ Իսկ մյուս ճամբարին էլ ասեմ, որ աթեիզմով Հայաստանը դեռ շատ երկրներից հետ ա, բայց էտ պրոգրեսիվ երկրներում և փողոցները, և դպրոցները, և կլինիկաները շատ հաճույքով անվանում են սրբերի անուններով։ Դրանից իրենց առաջադիմությունը չի նվազում։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր