Ինչպիսի՞ն կլինի մեր արձագանքը, եթե՝
1.Ադրբեջանում ու Թուրքիայում պետական մակարդակով սկսվի իրենց բանակների հրամկազմերիի վարկաբեկում և ընդհանրապես բանակը որպես կոռուպցիայի որջ ներկայացնելու քաղաքականություն,
2.Ադրբեջանում ղեկավարի մակարդակով հայտարարվի, որ Թուրքիայում (կամ հակառակը՝ Թուրքիայում հայտարարվի, որ Ադրբեջանում) կան դավադիր ուժեր, որոնք ուզում են հօգուտ Հայաստանի տարածքներ հանձնել, որպեսզի ներքաղաքական հարցեր լուծեն,
3.Ադրբեջանում ու Թուրքիայում իշխանությունների մակարդակով խրախուսվի հակաթուրքական/հակաադրբեջանական քարոզ,
4.հայտարարվի, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելը սպառնում է Թուրքիայի ինքնիշխանությանը և պետք է ավելի շատ պայքարել ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի դեմ, այլ ոչ թե հարևան Հայաստանի ու Արցախի դեմ,
5.Թուրքիայում հայտարարվի, որ Ադրբեջանը ոչ թե անկախ պետություն է, այլ թուքական վիլայեթ,
6. Ադրբեջանում սկսվի ներհասարակական պառակտում, ատելության մթնոլորտ և պետական կառավարման քաոս,
7.Ադրբեջանի իշխանությունները հայտարարեն, որ ադրբեջանցի ծնողները հա՛մ ուզում են Ղարաբաղը իրենցը լինի, հա՛մ պատրաստ չեն իրենց երեխաներին ուղարկել բանակ, և ընդհանրապես իրենց զավակները զոհվել ու զոհվում են հանուն ոչնչի,
8 Ալիևը հայտարարի, որ ինքը վստահ չէ, որ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը հայկական կողմից է լինում ու ինքը կասկածներ ունի, որ կարող է ադրբեջանցիներն են առաջինը խախտում, որ իր «վերելակային» պայմանավորվածությունները վարկաբեկվեն,
9. Ալիևը հայտարարի, որ Ադրբեջանի ժողովուրդը թող իրեն տա թուղթ ու ասի՝ գնա՛, այս թղթում գրածը կարդա, անգիր արա ու բանակցի Ղարաբաղի հարցով այս թղթի շրջանակներում, այլապես ինքը տեսակետ չի հայտնի, թե ինչ է ուզում,
10. Ադրբեջանում ու Թուրքիայում պետականորեն նախապատրաստվեն քաղաքացիական բախումներ ու ամեն ինչ արվի, որպեսզի ներդրումներ չլինեն ու կապիտալը փախչի այդ պետություններից:
Պատասխանն ակնհայտ է: Եթե մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրներում այսպիսի բաներ տեղի ունենան, ապա մենք ցնծության մեջ կլինեք ու կսպասեինք հարմար պահի, որպեսզի համակարգային հարված հասցնենք Ադրբեջանին:
Ավելին՝ եթե մեր հատուկ ծառայություններն այդքան հնարավորություն ունենային, ապա պետք է ամեն ինչ անեին, որպեսզի առնվազն Ադրբեջանում ստեղծվեր այնպիսի հասարակական-քաղաքական մթնոլորտ, ինչպիսին այժմ Հայաստանում է:
Այստեղից հազար ու մի եզրակացություն է բխում, բայց դա թողնում եմ ընթերցողին:
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից: