«Լրագրողական հետաքննության թեմա է, որ արժե անել». Կարեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Լրագրողական հետաքննության թեմա է, որ արժե անել». Կարեն Հարությունյան

Կարեն Հարությունյանի հրապարակումը.

«Էսօր իմացա, որ Սյունիքում հեռուստացույցերի արտադրություն է հիմնվելու, պարսիկների հետ հուշագիր են ստորագրել։ Ենթադրաբար ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար մեր հարևանները սահմանին մոտ ուզում են իրենց ներքին շուկայի համար հեռուստացույց արտադրել կամ երկրից փող հանելու ինչ-որ սխեմա է։ Ինչքանո՞վ է էդ նախագիծը տնտեսապես հաջողելու, ժամանակը ցույց կտա․ Իրանի հետ բոլոր նախագծերը տարիներ, տասնամյակներ են տևում, առավել ևս հիմա, երբ պատժամիջոցների տակ են իրենք։

Հեռուստացույցների թեման ինձ հիշեցրեց հայկական հեռախոսների ու պլանշետների մասին՝ ԱրմԹաբ, ԱրմՖոն։ Էդ համազգային մաստուրբացիան ոնց որ թե ավարտվել է։ ԱրմԹաբի կայքն արդեն հասանելի չէ, իսկ ֆեյսբուքյան էջի վերջին գրառումը արվել է մեկ տարի առաջ։ Օրերս էլ նկատեցի, որ Դալմայում նրանց խանութն արդեն չկա։ Չգիտեմ՝ էդ նախագծում պետությունը մասնակցություն ունեցել է, թե ոչ։ Լրագրողական հետաքննության թեմա է, որ արժե անել։

Անհասկանալին ուրիշ բան է։ Եթե Հայաստանում ստեղծում ենք մի պրոդուկտ, որը ո՛չ գնային, ո՛չ տեխնոլոգիական, ո՛չ հետագա սպասարկման առումով մրցունակ չէ, առավելևս՝ ոչ մի դետալ (բացի software-ից, ինչպես ասում էին) հայկական չէ, իմաստը ո՞րն է նման նախագիծ անելու։ Չինացիները մինչև վերջին տասնամյակը կարողանում էին գողանալ, կրկնօրինակել տեխնոլոգիաները ու ստեղծել սեփական պրոդուկտները, որովհետև հսկայական ներքին շուկա ունեն, որտեղ և կայացրին իրենց գլոբալ բրենդները։ Հիմա Այֆոնը, որ Այֆոն է, արտադրվում է Չինաստանում։ Ու ընդհանրապես, աշխարհում արտադրված յուրաքանչյուր երրորդ ապրանքի վրա գրված է Made in China:

Ժամանակակից աշխարհում գները դարձել են համաշխարհային օվկիանոսի մակարդակի նման մի բան՝ հավասարվել են՝ Amazon-ի, ebay-ի, Aliexpress-ի ու մյուսների շնորհիվ։ Հիմա ինչ-որ բան արտադրելու մեր մրցակցային առավելությունը կամ վերջնանպատակը ո՞րն է։ Երևի էս հարցից պիտի սկսենք»։



Նման նյութեր