«Դպրոց գնացող երեխա ունեցող ծնողները բախվում են խնդիրների». Զոհրապ Եգանյան
Advertisement 1000 x 90

«Դպրոց գնացող երեխա ունեցող ծնողները բախվում են խնդիրների». Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դպրոց գնացող երեխա ունեցող ծնողները բախվում են խնդիրների, որոնք նախկինում չեն եղել: Աշխատող ծնողները հայտնվում են դժվար վիճակում, քանի որ Երևանի նորակառույց բազմաթիվ թաղամասերում չգիտես թե ինչու նախատեսված չէ դպրոց կամ մանկապարտեզ ու ստացվել է մի իրավիճակ, երբ ստիպված հարյուրավոր մարդիկ իրենց երեխաներին ուղարկում են մասնավոր մանկապարտեզներ ու դպրոցներ: Իսկ մասնավորը ծաղկում է, պետականը գնալով մարում:

Իհարկե մենք ապրում, ավելի ճիշտ կլինի ասել՝ փորձում ենք ապրել կապիտալիստական հասարակարգում, որտեղ ընտրությունը լայն է ու կա ամեն ինչի վճարովին, բայց չէ որ կարելի է քաղաքաշինական նորմերը պահել ու շինարարությունները կազմակրպել այնպես, որ լինեն դպրոցներ ու մանկապարտեզներ: Օրինակ, Ծարավ Աղբյուրի վրա կառուցված ու իսկապես սոցիալական հսկայածավալ ծրագիրը բնակարանով ապահովեց երիտասարդ հարյուրավոր ընտանիքների, որոնք հաստատ Հայաստանում չէին մնա, քանզի տուն ունենալու այլ տարբերակ չկար:

Բնակարանաշինության այդ ծրագրի կայացմանը զուգահեռ պետությունն իր կողմից պետք է կառուցեր տարածքում կրթօջախ, բայց չարեց, դրա փոխարեն հսկայական տարածք հատկացեց Գազպրոմ ընկերությանը, ով կառուցել է շատ թանկարժեք դպրոց, մոտակայքում ապրող հազարավոր ընտանիքներ իրենց երեխաներին տանում են հեռու դպրոցներ ու մանկապարտեզներ, փոխարենը մեր քթի տակ լինելու է մասնավորը:

Ես Գազպրոմին չեմ մեղադրում, կարողացել է, արել է, ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր պատասխանատու են, կամ էին այստեղ հանրակրթական դպրոց ունենալու համար: Հույս ունեմ, որ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը այս հարցով կզբաղվի, առաջարկում եմ գոնե այդ հսկայական շենքում, որ կառուցել է Գազպրոմը, հայկական դասարաններ հիմնել, մի քիչ մատչելի կամ այլ պայմաններով:

Հետաքրքիր մեկ հարց ևս՝ երևի թե Երևանում վերջին անգամ դպրոց կառուցվել է սովետական տարիներին, էլ չեմ խոսում մանկապարտեզների մասին: Երկրի իրական առաջընթացի ցուցիը մանկապարտեզի ու դպրոցի կառուցումն է նաև, այն ինչ այսօր կա՝ երիտասարդ զույգերին ստիպում է քիչ երեխաներ ունենալ, քանի որ նորմալ պայմաններ ստեղխելը ֆիզիկապես դառնում է անհնարին, կամ գնանք հետ ու ապրենք գերդաստաններով, որ երեխաներին տանող-բերող լինի:

Արժի մի քիչ ֆեյսբուքյան PR ներից դուրս գալ ու լուրջ գործեր անել»:



Նման նյութեր