Մեդիչիները շատ հետաքրքիր պատմություն ունեն, ու այն չի սահմանափակվում Ֆլորենցիայով։ Ուրեմն Մեդիչիներից է Լևոն X Հռոմի Պապը։ Լևոն X-ը, լինելով Մեդիչի, արվեստ շատ էր սիրում, ու այսօր Վատիկան գնացողները հենց նրան պետք է շնորհակալություն հայտներ սբ. Պետրոսի տաճարի համար։ Լևոն X-ը, երբ Հռոմի պապ ընտրվեց, սկսեց լիքը փող ծախսել, հատկապես արվեստի վրա։ 2 տարի անց պապական գանձարանը դատարկ էր, պարտքերը սկսել էին կուտակվել։ Ու նա հղաց մի հիանալի միտք.- իսկ ինչու՞ Ինդուլգենցիան պարզապես տալ, եթե կարելի է մեղքերի քավումը համադրել գանձարանը լցնելու հետ։ Բանաձևը՝ նա ով կվճարի սբ. Պերոսի տաճարի վերակառուցման համար, կստանա ինդուլգենցիա։ Լորենցո դի Մեդիչիի տղան՝ Լևոն X-ը, ոչ միայն Հռոմում, նաև Ֆլորենցիայում պատվիրեց (Միքելանջելոյին) շատ գեղեցկություններ կերտել, որոնք այսօր վայելում ենք։ Նա աջակցում էր նաև երաժշտությանը, գիտությանը, բարեգործություններ էր անում։ Նույնը շարունակեց Կլեմենտ 7-րդ պապը՝ էլի մեդիչիներից։
Կաթոլիկ աշխարհում ովքեր էին շատ՝ փող ունեցող մեղավոր հարուստները։ Գերմանիայում էլ էին նրանք շատ։ Գերմանիայում փող հավաքողը՝ ինկվիզիտոր Յոհան Տեցելը, սկսեց ինդուլգենիցիա վաճառել՝ ու գերմանական փողը սկսեց հոսել Հռոմ։ Սա ու՞մ դուր չեկավ, իհարկե` Մարտին Լյութերին։ Բողոքական ռեֆորմացիայի ակունքը, Մարտին Լյութերի 95 թեզիսը, որով հիմնվեց բողոքականությունը, հենց պատասխանն էր ինդուլգենցիային։ Թե բա, մի րոպե, ինչպե՞ս թե կարելի է մեղքը փողով քավել։ Էս ինչե՞ր եք անում։ Մեղավորը պիտի ի սրտե քավի մեղքը, կամ պատժվի։ Իսկ եկեղեցու ֆինանսավորումն էլ պետք է մնա միայն համայնքի հույսին։ Ներե՞լ մեղքերը, թե՞ պատժել, իսկ միգուցե ներել փոխահատուցումո՞վ։ Հմմ, ինչպիսի կայֆ անցումային արդարադատության շուրջ քննարկում։ Ավելին, երբ ասում են բողոքական, իրականում քաղաքական ենթատեքստ կա այս ամենում, քանի որ Մարտին Լյութերին աջակցեցին այն գերմանական իշխանները, որոնք ընդվզեցին Հռոմի գերիշխանությանը, այսինքն քաղաքական բողոք էր դա։
Իսկ բողոքականությունն էլ հեշտ տարածվեց, որովհետև դրա պրոպագանդան Լյութերը տպագիր մամուլով էր անում, մինչդեռ կաթոլիկները ավանդական քարոզով էին շարժվում։ Ոնց որ ֆեյսբուկյան արդարադատության ու ավանդական դատարանի պատերազմը լինի, չէ՞։ Այսօր Գերմանիան մինչև հիմա շարունակում է այս ռեֆորմացիայով շարժվել։ Հերիք չի ամեն համայնք տասանորդ է վճարում իր եկեղեցուն, որը իրականացվում է հարկային մարմինների միջոցով, հլը մի հատ էլ կաթոլիկներն են օգտվում այս մեխանիզմից։ Բայց դե մյուս կողմից էլ, եթե չլիներ ինդուլգենցիան, այսօր չէինք զմայլվի Վատիկանով, Ֆլորենցիայով ու շատ ու շատ արվեստի գործերով։
Աշոտ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից: