«Արմատական և շրջադարձային փոփոխություններ են պետք». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Արմատական և շրջադարձային փոփոխություններ են պետք». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մի բան ասեմ:

Քանի դեռ Հայաստանը աշխարհում արժեքի և բարիքի ստեղծմանը չի մասնակցում, մեր երկրի գոյությունը ինքնանպատակ բնույթ է կրում:

Հետևաբար մեր պետության գոյությունը անհետաքրքիր է ոչ միայն օտարներին, այլ նաև շատ հայերի, իսկ շարունակվող արտագաղթը դրա ապացույցն է:

Համաշխարհային արժեշղթայում նշանակալի տեղ գրավելու համար պետք է իրատեսական գնահատել սեփական ունակությունները և ընտրել այն բարիքը, որի ստեղծմանը նշանակալի մասնակից դառնալը ոչ միայն աշխարհում մեզ իրավահավասար և կարևոր դերակատար կդարձնի, այլ նաև մեր գոյության երաշխիք կդառնա:

Սա կարելի է անել միայն սահմանափակ ռեսուրսների խիստ պլանավորման, կարգապահ ու նպատակային օգտագործման միջոցով: Բայց նախ պետք է ընտրել այն բարիքը, որի ստեղծման մեջ կարող ենք մասնագիտանալ և աշխարհում դառնալ առաջինը:

Եթե իմ չսիրած ՀՆԱ-ով չափենք Հայաստանը 2018-ին աշխարհում բարիքի ստեղծման 0.015% մասն է կազմել:

Նույնիսկ երկնիշ տնտեսական աճերը մեզ այս վիճակից չեն հանելու:

Արմատական և շրջադարձային փոփոխություններ են պետք»:



Նման նյութեր