Նայում ես այս օրերին Թիֆլիսում ռուսներին ճղելու պատրաստ վրացիներին, ու առաջին տպավորությունը, թե էս ինչ ասլան ազգ ա։ Բայց կա զուգահեռ, ու շատ դաժան իրականություն։ Աչքիս դեմը 2008 թվականն ա, երբ Ցխինվալի վրա վրացական զորքի հարձակումը կասեցնելուց հետո ռուսական զորքը, իսկ իրականության մեջ չեչենների Վաստոկ գումարտակը եւ աբխազական խմբերը անցան հակահարձակման, ու կանգնել էին Թիֆլիսից 40 կիլոմետրի վրա ու զբաղված էին վրացական ռազմակայանների հիմնահատակ բնաջնջմամբ, նմուշի համար անգամ մի հատ վրացի չգտնվեց որ կրակի, ինչպես իրենք են նշում, ռուս ակուպանտների վրա։
Անգամ այսպիսի դրվագ էր եղել, երբ ռուս գնդապետը մենակով գնացել էր Թբիլիսիի մեջի վարսավիրանոց, պատվիրել էր որ իրեն թրաշեն, վերջում ռուսական ռուբլին մտցրել էր վրացի վասրավիրի բերանը, ու կրկին քառ լռություն, հանգիստ հեռացել էր։
Այդ օրերին որպես վերլուծաբան Աբխազիայում էի, հանդիպում էր աբխազ ռազմաքաղաքական վերնախավի հետ, ու իրենց մոտ կատարյալ տարակուսանք էր վրացիների այդ վարքագծին, իրենք ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ոնց ա հնարավոր ինչ-որ մեկին հա համարել թշնամի, օմուպանտ ու երբ այդ թշնամին հարձակվում ա քո վրա, մտնում քո հող, ստորացնում քեզ, ապա չգտնվի գեթ մեկ տղամարդ, որ կրակի իրենց վրա։ Աբխազները հիշում էին 1992 թվականը, երբ վրացական զորքն էր մտնել Աբխազիա, ու կարելի է ասել ամեն մի տուն վերածվել էր կատաղի դիմադրության օջախի, ինչի արդյունքում էլ մեկ տարի անց վրացական զորքը կրելով խայտառակ պառտություն, լքեց Աբխազիան։ Խոսակցության ժամանակ աբխազ գործիչներից մեկը, որ բավական լավ գիտեր Հայ ազգի պատմությունը, նշեց որ չի կարող պատկերացնել մի իրավիճակ, որ եթե օրինակ թուրքական զորքը հարձակվի Հայաստանի վրա, ապա հայերը իրենց պահեն վրացիների պես, վստահ ա որ ամեն մի տուն կդիմադրի ու կկանխի թուրքերի առաջխաղացումը։
Անկեղծ ասած ես էլ եմ վստահ դրանում, վստահ եմ իմ ազգի իրական պոտենցիալի վրա, այդ իսկ պատճառով մի տեսակ քմծիծաղով եմ վերաբերվում այն պրադվինուտի զանգվածին, որոնք պատրաստ են ամեն կերպ նվաստացնել ու ծաղրել իրենց հայրենակիցներին, բայց չեղած տեղը հիանալ վրացիներով, այն դեպքում, երբ շարքային վերլուծության պարագայում հիանալու ոչ մի բան էլ չկա…
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից: