Ստորև ներկայացնում ենք գիտության աշխարհի մի քանի ներկայացուցիչների արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սուրբ Ղազար կղզում արած արտահայտությանը. «…սուրճ խմել… վերադառնալ տուն»:
***
Հովակիմ Զաքարյանը գրել է.
«Ամերիկյան Natural Biologics ընկերության հետ համատեղ սկսել ենք ուսումնասիրել 98 տարբեր ֆլավոնոիդների հակավիրուսային ազդեցությունը խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ:
Լավագույն ժուռնալներում տպագրվելու արդյունքում նոր գործընկերներն իրենք են հայտնվում՝ փոխշահավետ առաջարկներով:
Ի դեպ, սուրճի մեջ էլ կան ֆլավոնոիդներ… »:
***
«#ընթերցումների_եմ_նստում #կոֆե_եմ_խմում
Վերջապես ընդունում եմ Arsen Arakelyan-ի մարտահրավերը` Ռոքսանա Զախարյան, h-index` 10, հղումների քանակ` 339 (Google Scholar): Զբաղվում եմ շիզոֆրենիայի գենետիկական հիմքերի ուսումնասիրմամբ: Դասավանդում եմ Հայ-Ռուսական համալսարանում և աշխատում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։ Սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ սուրճ ու սիրում եմ զբաղվել սպորտով (վերջերս սիրեցի)
ոչ միայն #կոֆե_եմ_խմում այլև #սպորտով_զբաղվում
#ՀզորԳիտությունՀզորՀայաստան
Հ.Գ. մարտահրավեր եմ նետում` Armen Sargsyan Artur Hakobyan Lilit Sahakyan Shushanik Asmaryan David Pipoyan David Hayrapetyan Hovakim Zakaryan Arpine Piloyan Astghik Shahkhatuni Astghik Hovhannisyan Astghik Zoryan Hakobyan Sergey Abrahamyan Aram Gyulkhandanyan Tigran Gevorgyan Anna Simonyan Anna Gyulkhandanyan Nelli Hovhannisyan Nelly Babayan Gohar Tsakanova Paytsar Mantashyan Karen Keryan Ara Ghazaryan»:
***
Ֆեյսբուքյան օգտատեր Հովակիմ Զաքարյանը իր էջում գրել է.
«Հայաստանում կա 3 900 գիտնական, ովքեր, սուրճ խմելով, 2018 թվականին 1275 հոդված են տպագրել Scopus-ում ինդեքսավորված գիտական ժուռնալներում: 1996-2018 թվականներին տպված մեր յուրաքանչյուր հոդվածի ցիտելիությունն այլ հոդվածների կողմից 14.5: Համեմատության համար, օրինակ Հարավային Կորեա՝ 12.9, Սլովենիա՝ 13.25, Թայվան՝ 13.3:
Սա այն մասին է, թե արդյունավետ են արդյոք հայ գիտնականները և որքանով են արդիական իրենց հետազոտությունները:
Մի հիշեցում էլ. վերը նշված երեք երկրներում գիտությանը տրամադրվում է ՀՆԱ-ի 1%-ից շատ ավելի մեծ գումար: Հայաստանում այդ թիվը 0.23% է:
Իսկ ո՞նց չափենք պետական այլ մարմինների աշխատողների արդյունավետությունը»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Հայաստանում շատ մեծ չափով գիտական գործունեությունը վարել նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել եւ վերադառնալ տուն: Նրա խոսքով՝ շատ բնական է, որ նման գործունեությամբ զբաղվող որեւէ շրջանակի այդ կոմֆորտ զոնայից փորձում ես դուրս բերել, դա առաջացնում է որոշակի խնդիրներ: Բայց ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մենք գնալու ենք այդ ճանապարհով: Յոլա գնալու տրամաբանություն թույլ չենք տալուՀայաստանի ոչ մի ոլորտում»: