Ըստ Խորենացու՝ (գիրք երկրորդ, գլուխ ԿԶ) ծագումով հայ գնոստիկ Բարդածանը, Եդեսիա քաղաքից, մտնում է Անահտական գավառի Անի ամրոցը, կարդում «Մեհենական պատմությունը» այդ թվում՝ Թագավորների գործերը, ավելացնում է ժամանակի իրադարձություններն, ու այդ ամենը թարգմանում է հունարեն և ասորերեն։ Այս տեքստից ակնհայտ է, որ Բարդածանը թարգմանությունը կատարել է հենց հայերենից։
Դեռևս երրորդ դարի առաջին կեսին, հույն մատենագիր Հիպպոլիտոսը գրում է, որ հնուց դպրություն ունեն հրեաները, հռոմեացիները, հելլենները, իսպանացիները, մեդացիները և հայերը․․․
Յոթերորդ դարի մատենագիր Թեոդորոս Քռթենավորը կշտամբում է Հովհաննես Մայրագոմեցուն, որ վերջինս թշնամաբար է վերաբերվում Գրիգոր Լուսավորչի կողմից իրականացրած Ավետարանի առաջին թարգմանությանը․․․
Պատմաբան Վահե Լոռենցի ֆեյսբուքյան էջից: