«Այս պահին ՔԱԿ-ը պետական կառույց է և իրավունք չունի գանձված գումարը բյուջե չուղարկել և ծախսել այլ նպատակով»
Advertisement 1000 x 90

«Այս պահին ՔԱԿ-ը պետական կառույց է և իրավունք չունի գանձված գումարը բյուջե չուղարկել և ծախսել այլ նպատակով»

Ավիոացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոյեմբերի սկզբից մեր լավ ընկերներից մեկը խորհուրդ տվեց պաուզա վերցնել և իմ էջի վրա չգրել ՔԱԿ-ի նախագահի մասին։ Սակայն FlightGlobal կայքի դեկտեմբերի 10ի հոդվածը, նաև ՔԱԿ նախագահի ելույթները ԱԺ-ում և երեկվա հարցազրույցը հանրային ռադիոյի եթերում լսելուց հետո չկարողացա չարձագանքել։ Նշեմ որ Araratnews.am-ի հայերեն թարգմանությունը մասնագիտական չէ և թերի է, ճիշտ է հետևել FlightGlobal-ի անգլերեն նյութին: Եթե ցանկություն ունեք կարդացեք գրածս։

Երեկվա հարցազրույցում ՔԱԿ նախագահը ասում է` Տարոն Ավիային ուզում էին սև ցուցակ գցել և մենք «փրկեցինք» իրենց և փակեցինք…Ասում է Եվրոմիության ընկերություններից մեկը`EASA-ն աուդիտա արել իրենց Եվրոպա թռչելու համար անհրաժեշտ փաստաթղթերում և սխալներ հայտնաբերել…հետո ժպտալով ասում է՝ այ եթե իրանք շուտ դիմեին, ապա Եվրոպացիք շուտ կգային ու շուտ կհայտնաբերեյին թերությունները… չգիտեմ՝ խնդամ, թե լամ…

Նախ`European Aviation Safety Agency-ն դա Եվրոմիության ընկերություններից մեկը չի, այն International Civil Aviation Organization՝ ICAO-ի մի մասնա, որը Եվրոպայի, Ռուսաստանի, Ասիայի և Աֆրիկայի ավիացիայի կարգավորիչ (Regulator) մարմինն է` կենտրոնակայանը Բրյուսել, իսկ երկրագնդի մյուս հատվածի ավիացիայի կարգավորիչը Federal Aviation Administration-ն է FAA, որը գտնվում է Վաշինգտոնում։ Մեր ՔԱԿ-ը ICAO-ի, հետևաբար EASA-ի ներկայացուցիչնա Հայաստանում և պետք է խստորեն հետևի ICAO- պահանջներին, ամոթ է, որ սենց հասարակ բաները պետք է գրել։

«Տարոն Ավիայի» և Ատլանտիսի փաստաթղթերի փաթեթը ՔԱԿ-ի միջոցով պետք է փոխանցվեր EASA-ին, հետևաբար ՔԱԿ-ը պետք է առաջինը հայտնաբերեր թերությունները և կանխեր դրանց ուղարկումը, (այս դիտարկմանը նախագահը իր երեկվա ելույթում համաձայնվեց)։ Պետք չէր եթերում ժպտալով ասվեր` իրենք եկան աուդիտ արեցին ընկերություններում, գտան անհամապատասխանությունները, մեզ ասեցին, և մենք էլ լինելով հայրենասեր, չթողեցինք որ «Տարոնը» հայտնվի սև ցուցակում և փակեցինք այն։ Ինչ ասեմ`կեցցեք! Դա ՔԱԿ-ի անմիջական գործառույթն է, և պետք է հենց ՔԱԿ-ը հայտնաբերեր թերությունները, և դրանով ևս մեկ անգամ չհայտներ գոնէ ավիացիոն հանրությանը՝ որ ինքը ոլորտին չի տիրապետում!

ՔԱԿ-ի կադրերի պահով` նախագահը ասում է` դա վաղուցվա խնդիր է, քիչ են վարձատրվում և գերադասում են գնալ մասնավորի մոտ։ Իսկ որ իր նշանակումից հետո գրեթե բոլոր մասնագետ փորձառու կադրերին (ովքեր հանդիսանում էին ՔԱԿ-ի հենասյուները, և ովքեր չցանկացան իր հետ աշխատել) հերթով ազատվեցին աշխատանքից ու բերեցիք`այդ ժամանակ նախագահը չէին մտածո՞ւմ երեկվա հարցազրույցի մասին:

Երբ Հուլիսին EASA-ի թիմը եկել է և աուդիտ արել ավիաընկերություններին և ՔԱԿ-ին, և հիմա FlightGlobal-ի Դեյվիդ Կամինսկիի Դեկտեմբերի 10ի նյութում նման ամոթալի նյութ է գրում, ինչու է ՔԱԿ-ը թագցնում սա հանրությունից`It states that EASA concluded, after its visit, that the committee had “not systematically followed the established certification process” when updating specifications for Taron Avia and Atlantis European.

“[The committee] could not provide assurances that it was systematically assessing the safety management systems, the continuing airworthiness systems, and the maintenance organizations of the air carriers that it had certified,” it adds.“Furthermore [the committee] was lacking capacity to identify significant non-compliances with international safety standards by the air carriers.”

Նշված significant non-compliances-ի մասին ինչո՞ւ չի ահազանգվել ամռանը: Նախագահը գովերգում է իրենց presentation-ը ասելով որ լավ ընդունվեց EASA-ի կողմից, իրենք լրիվ հիացած էին…բայց Դեյվիդ Կեմպինսկին լրիվ ուրիշ բան է գրում` The Commission expressed its concerns to the Armenian committee and conducted a technical meeting with the authority in November during which the committee provided details of its plans to reorganize and undertake personnel training in order to strengthen its oversight activities.

European air safety specialists also carried out a separate hearing with the Civil Aviation Committee last month. Վերջում նաև հավելում է`As part of follow-up work the Commission is intending to carry out an on-site assessment visit to Armenia to verify certification and oversight capabilities. Նախագահը ասում է` մենք արդեն արդյունքներ ունենք, լրագրողը հարցնում է որն է արդյունքը, պատասխանում է` որ Տարոնին փակեցինք դա շատ մեծ արդյունք է… հարցին`որն է պատճառը, որ ավիաընկերությունները քիչ են թռչում Հայաստան, ասում է՝ եթե կարճ մի բառով ասեմ`օդի տիուրքն է…նույն բանը շեշտվում էր մի քանի օր առաջ ԱԺ նիստերին։

Այո, դա միանշանակ պետք է հանվի, բայց դա ամբողջի մի փոքրիկ մասն է ընդամենը։ Երկկողմանի ավիատոմսի մոտ 300$ գնի մեջ խնայել ընդամենը 21$`դա կարծում եք միակ պատճառն է? ՔԱԿ-ի հետագա ինքնաֆինանսավորման մասին, այդ թեման նախկինում բազմիցս արծարծվում էր, դա բացարձակ նոր բան չի, անգամ շրջանառվող տարբերակ կար, որին հասնելու համար բավական մեծ օրենսդրական և կանոնակարգային փոփոխություններ են անհրաժեշտ (իր պաշտոնավարման 2 տարիների ընթացքում ես չեմ տեսել գոնէ 1 օրեսդրական նախաձեռնություն)։

Այս պահին ՔԱԿ-ը պետական կառույց է և իրավունք չունի գանձված գումարը բյուջե չուղարկել և ծախսել այլ նպատակով։ Բրիտանիայի օրինակին հետևելով`պետք է հասարակական կորպորացիա ստեղծել, որի մեջ պետությունը բաժնեմաս ունենա և վերահսկողություն սահմանի փողերի շարժի վրա։ Նաև պետք է, որ Եվրոպական Կարգավորող EASA-ն իր անմիջական գրասենյակը ունենա ՔԱԿ-տարածքում։ Այս ամենը ահավոր ծախսատար է և ժամանակատար, միայն մասնագետները կարող են սայլը տեղից շարժել։

Վերջում նշեմ նոր տեղական փոխադրողի վերաբերյալ, որի մասին ՔԱԿ նախագահը նշեց նաև ԱԺ ամբիոնից ասելով որ փոխադրողը 2020ի ամառվանից կսկսի թռչել, շաբաթական 41 ուղղություն, տարեկան կտեղափոխի մոտ 380 հազար ուղևոր`սա մինիմում ոչ մասնագիտական հայտարարություն է, նաև անիրականանալի`ինչո՞ւ, որովհետև եթե, ըստ նախագահի՝ հայտը դեկտեմբերին են տվել, ապա 3 ամիս ժամանակ է պետք AOC վկայական ստալալու համար, հետո ևս 3 ամիս`ICAO և IATA կոդեր ստանալու համար, դրանից հետո ևս 1 ամիս`հայտարարված 10 ուղղությունների բոլոր օդանավակայանների այցերի, աուդիտների, սպասարկման պայմանագրերի կնքման համար, հետո ևս 3ամիս պլանավորվող շահագործումը սկսելուց առաջ ավիատոմսերի վաճառքը բացելու համար։ Բոլորը միասին մինիմումը մոտ 10 ամիս, էլ չասեմ ինչեր պետք է արվի զուգահեռ նշվածին…

Այս մինիմում 10 ամսվա պատրաստության հաշվարկը կարելի էր անել 10 րոպեում, և չգնալ ԱԺ անիրականանալի հայտարարություններ անել ամբիոնից։ Կարելի էր շատ ավելի կիքսերի մասին խոսել, բայց խնայելով ձեզ այսքանը` հուսով եմ չհոգնացրի»։

Նոյեմբերի սկզբից մեր լավ ընկերներից մեկը խորհուրդ տվեց պաուզա վերցնել և իմ էջի վրա չգրել ՔԱԿ-ի նախագահի մասին։ Սակայն…

Gepostet von Navik Khachatryan am Freitag, 13. Dezember 2019



Նման նյութեր