«Սրանք օրինակներ են, որ մեր քաղաքական կոչեցյալ դաշտում բացակայում են, իսկ եթե կան էլ` ավելի շատ ձևական բնույթ են կրում»
Advertisement 1000 x 90

«Սրանք օրինակներ են, որ մեր քաղաքական կոչեցյալ դաշտում բացակայում են, իսկ եթե կան էլ` ավելի շատ ձևական բնույթ են կրում»

Մեքենայի մեջ. Ռադիո էի լսում` bbc:

Կարճ զրույց էր, Մեծ Բրիտանիայի նորընտիր պառլամենտի ամենաերիտասարդ պատգամավորուհու հետ: Նա 23 տարեկան է, ներկայացուցիչ է Նոթինգեմից:

Այս պատգամավորը հայտարարել է, որ իր աշխատավարձի կեսը վերադարձնելու համայնքին` տարբեր սոցիալական ծրագրերին ուղղելով:
Հաղորդավարը հարցնում է, ինչու՞ եք որոշել նման բան անել, բարեգործություն անելու պապա՞գ:

Ասում է, ոչ: Ներկայացուցչականության խնդիր է: Ես ներկայացնում եմ մի համայնք, որը միջինում ինձնից շատ ավելի քիչ եկամուտ է ստանում: Որպես նրանց ներկայացուցիչ ես չեմ կարող մի քանի անգամ ավել գումար ստանալ և կարծում եմ ճիշտ է, որ աշխատավորի աշխատավարձի չափ եկամուտ ունենամ:

Սրանք օրինակներ են, որ մեր քաղաքական կոչեցյալ դաշտում բացակայում են, իսկ եթե կան էլ` ավելի շատ ձևական բնույթ են կրում, և գաղափարախոսություն չունեն իրենց արմատներում:

Ժողովրդավարությունն ու ներկայացուցչությունը պոզով ու պոչով չեն, դրանք գաղափարխոսական են և ապրելակերպ:
ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և այն չի կարող օլիգարխ պատգամավոր ունենալ. մի պարզ պատճառով նա ոչ-ոքի չի ներկայացնում: Մյուս ծայրահեղությունն էլ. ԱԺ-ն նաև չի կարող սոված (հոգով սովալ ու չտես) պատգամավոր ունենալ, որի ուշք ու միտքը իր սեփական մանր գոյությունը ապահովելն է ժողովրդի գումարներով ստեղծված բյուջեի հաշվին:

Լավ օր բոլորիդ:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր