Առողջապահության ազգային ինստիտուտի համակարգող Արուսիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս քանի օր ա՝ նորածինների «առուծախի» թեմայում մի կարևոր բան ա բաց թողնվում՝ ինչպիսի մշակույթի ու բարոյականության հանրային նորմերում ա դա դառել հնարավոր։ Լավ, դա արածները տականք են, բա դրան նպաստած մթնոլորն ի՞նչ անուն ունի։ Մեկը «Առավոտին» պատմում ա, որ էրեխայից հրաժարվել ստիպել են ծնողներն ու ամուսինը, որովհետև 5-րդ աղջիկն էր, մյուսը «Հրապարակին» պատմում ա, որ համոզել են, որ էրեխեն հիվանդ ա, ստիպել են հրաժարվել, ամուսինն է բաժանվել ա, որտև «ով կուզի հիվանդ էրեխա բերող հարս», ԱԱԾ ռելիզից ուղղակիորեն բխում ա, որ աբորտի էկող չամուսնացած կանանց սպառնում էին ալամ աշխարհին պատմել հղիության մասին ու ստիպում էին ծննդաբերել ու տալ էրեխեքին։ Կոնկրետ էս դեպքերը չէին լինի, եթե հասարակությունում 5 աղջիկ ունենալը չլիներ նենց մի սարսափելի բան ու չլիներ տղա «բերելու» մոլագարությունը, հիվանդությամբ էրեխա ունենալը չհամարվեր կնոջ մեղավորություն ու էդ երեխեքին վերաբերվեին նորմալ, իսկ սեռական կյանքով ապրելը ահաբեկչությանը հավասար մեղք չդիտվեր։
Դրանցից էլ ավելի նողկալի հանցագործություններ կարան լինեն աշխարհի ամենաթույն հասարակություններում էլ, բայց պետք ա հասկանալ, որ սիստեմատիկ արարքները պահանջում են դրանց համար հարմար մթնոլորտ։ Պայմանական շվեդի մտքով չի անցնի 5-րդ աղջկանից հրաժարվելը կամ կույս չլինելու մասին պատմելու սպառնալիքի տակ էրեխուն ծնել-հանձնելը ոչ էն պատճառով, որ իրա արյունը մերինից ի ծնե կապույտ ա։ Պատճառն էն ա,որ ինքը մեծացել ա մթնոլորտում, որտեղ աղջիկ-տղա էրեխա տարբերություն չկա, ոչ մեկի գործը չի՝ մարդ ինչ ա անում սեփական հեշտոցի հետ, ոչ առողջ էրեխեքի համար էլ արվում ա ամեն ինչ, որ ծնողն ու էրեխեն իրանց հասարակության անդամ զգան։ Իսկ մենք ստեղծել ենք մթնոլորտ, որտեղ սա հնարավոր ա դառնում։ Ու էդ մթնոլորտը վերարտադրում ենք, վերարտադրում ենք, վերարտադրում ենք»։