Վերջին 10 տարում հայտնվել են ընկերություններ, որոնք դարձել են համաշխարհային ՏՏ-հսկաներ եւ նոր էկոհամակարգ են ստեղծել բիզնեսում։ Inc.com-ը անվանել է 12 ստարտափները, որոնք անցնող տասնամյակում առավելագույնս ազդել են իրենց ոլորտների, գլոբալ շուկայի եւ զանգվածային մշակույթի վրա։
1. Airbnb
Ընկերությանը 2008թ․ թողարկումից հետո երեք տարի է պահանջվել, որպեսզի հաղթահարի 1 մլն ամրագրումները եւ sharing economy կոնցեպցիան ամբողջ աշխարհի օգտատերերի համար սովորական դարձնի։
Inc.com-ը հայտնում է, որ ծառայության վերջին գնահատականը կազմում է ավելի քան 35 մլրդ դոլար, որը գերազանցում է ցանցային Hilton եւ Marriott հյուրանոցների շուկայական ցուցանիշները։ 2020թ․ Airbnb-ը պլանավորում է IPO անցկացնել։
2. Epic Games
Համակարգչային Epic Games խաղեր ստեղծող 1991թ․ հիմնադրված ընկերությունը 2017թ․ թողարկել է Fortnite-ը, որը դարձել է նոր հիթ եւ մշակութային ֆենոմեն։ Աշխարհում հաշվվում է Fortnite-ի 250 մլն խաղացող։
3. Facebook
2012թ․ խոշորագույն սոցիալական ցանցը հաղթահարել է 1 մլրդ օգտատերերի շեմը։ Նույն տարում ընկերությունը հանրային է դարձել։ Այժմ Facebook-ից ամսական օգտվում է 2,45 մլրդ մարդ։
Վերջին մի քանի տարվա ընթացքում Ցուկերբերգի նախագիծը բազմիցս ցույց է տվել, թե ինչ կարեւոր է գաղտնիությունը եւ ինչ է այն նշանակում ժամանակակից աշխարհում։ Cambridge Analytica-ի տվյալներով՝ 2018թ․ 540 մլն Facebook-ի օգտատերերի տվյալներ չպաշտպանված են եղել։ Ընկերությունը հայտնաբերել է, որ հաքերները գողացել են եւս 30 մլն մարդու տվյալներ։
4. Instagram
Խոշոր բլոգերներով եւ ազդեցության միջոցներով, ժապավենների անսպառ պտտվելով եւ բջջային տնտեսության ծաղկմամբ Instagram-ը շատ առումներով կարող է համարվել 2010թ․ ամենակարեւոր հավելվածը:
Քեւին Սիսթրոմը եւ Մայք Քրիգերը ընկերությունը հիմնադրել են 2010թ․։ Երկու տարի անց Facebook-ը գնել է այն 1 մլրդ դոլարով։ Դա սոցցանցի ձեռքբերման ամենախոշոր գործարքն է աշխարհում։
5. Slack
Գործնական նամակագրության համար մեսենջերը, որը ստեղծվել է 2013թ․, ներթափանցել է ամբողջ աշխարհի բազմաթիվ գրասենյակներ։ Փորձագետները համարում են, որ դրա հաջողության գաղտնիքը թաքնված է freemium բիզնես-մոդելի մեջ, երբ ստեղծողը առաջարկում է անվճար օգտվել ծրագրի սահմանափակ գործառույթներից։ Այնուհետեւ լրացուցիչ վճարի դիմաց հաճախորդը կարող է հիմնական ծառայությունների հասանելիություն ձեռք բերել։
Ամբողջությամբ՝ news.am