Եկեք մի պահ պատկերացնենք մի կնոջ, որի մկանային զանգվածը 45 կիլոգրամ է, իսկ ճարպայինը՝ 15: Ընդհանուր առմամբ այս կնոջ քաշը 60 կիլոգրամ է, սակայն, չգիտես ինչու, կշեռքը տարբեր թվեր է ցույց տալիս:
Մարդկանց մեծամասնությունը կենտրոնանում է քաշի վրա, սակայն մոռանում է մարմնի ընդհանուր վիճակը վերլուծել: Ձեր իրական քաշը պարզելու համար պետք է մի շարք գործոններ հաշվի առնել:
Գործոններ, որոնք ազդում են քաշի փոփոխության վրա
- Ամենակարևորը, որը պետք է հաշվի առնել, ջրի քանակն է: Օրգանիզմն ամեն կերպ փորձում է ջրաաղային բալանսը պահպանել, հենց այդ պատճառով որքան քիչ հեղուկ է օրգանիզմ մտնում, այնքան երկար է այն մնում օրգանիզմում: Նկատե՞լ եք, որ շոգ եղանակին քաշը դժվար է հեռանում:
- Գլիկոգեն. Ածխաջրերի յուրաքանչյուր գրամը, որն օրգանիզմը կուտակում է այս էլեմենտի տեսքով, հավելյալ 3 գրամ ջուր է պահպանում օրգանիզմում: Եթե երեկոյան մեկ կտոր տորթ եք կերել, ապա առավոտյան քաշի փոփոխությունից մի վախեցեք, սա ոչ թե ավելորդ կիլոգրամների, այլ ջրի կուտակումն է: Այս ջրից կարելի է հեշտորեն ազատվել: Սակայն շատ մի տարվեք երեկոյան տորթ ուտելու սովորությունով:
- Կնոջ քաշը կարող է փոփոխվել՝ կախված ամսական ցիկլից: Սրա պատճառ է ոչ միայն ախորժակը, այլև՝ այտուցները:
- Այտուցներ. Եթե սննդակարգում կտրուկ շատացրել եք աղի օգտագործումը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա քաշը: Հիշեք, որ օրգանիզմը հարմարվում է աղի օգտագործման ստաբիլ մակարդակին՝ ալդոստերոն հորմոնի հաշվին:
Կշեռքի ցուցադրած քաշին ուշադրություն մի դարձրեք: Ձեր քաշը ճիշտ հաշվարկելու համար հաշվի առեք հետևյալ ցուցանիշները:
- Կոնքի չափսը. շաբաթը 3 անգամ չափեք կոնքը. Մեկ անգամ պորտի հատվածում, հաջորդ անգամ՝ պորտից 5սմ վերև, և վերջին անգամ՝ 5սմ ներքև: Եթե ցուցանիշները նվազել են, ապա ճարպային մասսան պակասում է:
- Էներգիայի մակարդակը: Եթե ձեր դիետան ուղղված է օրգանիզմում կալորիաների պակասն ապահովելուն, ակտիվության մակարդակը հաջողության ցուցանիշ կլինի: Եթե կշեռքը մեծ քաշ է ցույց տալիս, սակայն դուք ձեզ էներգիայով լի եք զգում, սա նշանակում է, որ մկանային մասսան է մեծացել:
- Այտուցներ. Եթե առավոտյան ձեր կոպերը պարկիկներ են հիշեցնում, մի տանջեք ձեզ անդադար կշռվելով, ընդամենը մի քանի օր ճիշտ սնվեք:
Չափազանց կարևոր է նաև հասակի, քաշի և տարիքի հարաբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը