Կուտակված ջրերն արգելափակել են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի մուտքը
Advertisement 1000 x 90

Կուտակված ջրերն արգելափակել են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի մուտքը

4 օր է՝ այսպիսի տեսարան է քաղաքի կենտրոնական, բանուկ, թանգարանին հարակից փողոցի մայթին։ Ջուրն օր-օրի ավելանում է ու փակել է մուտքը դեպի թանգարան։ Թեև թանգարանի դարպասները դեռ փակ են համավարակի պատճառով, բայց ջրի կուտակման պատճառով մայթով անցուդարձն է դադարել։ Պատճառը քաղաքի տարածքով անցնող քյարիզներն են, որոնցում արտեզյան ջրերի մակարդակն  անձրևներից հետո բարձրանում է։

Քաղաքի կենտրոնում այս տեսարանի ականատեսները, բացի գյումրեցիներից, թե էլ ովքեր կլինեին, եթե աշխատեին թանգարանները, տնօրենի պաշտոնակատարն արդեն պատկերացնում է: Վիճակը ստիպել է  թանգարանի մուտքը ժամանակավոր փոխել, ելումուտը հետնամասով է։ Այս տարածքում ջրի կուտակումների առաջին դեպքը չէ, և մասնագետներն առաջին անգամ չէ, որ ասել են, թե ինչի հետևանքով, ու որտեղից է ջուրը հոսում թանգարանի դարպասներից դուրս։

Թանգարանի բակի սալաքարերի տակից հոսող ջուրն ամեն դեպքում կասկածելի բաղադրության չէ, այն մաքուր է։ Դրանում մենք էլ համոզվեցինք, պարզապես այլ տեղ հոսելու ճամփա չունենալով, փողոցում, մայթին կուտակվել ու վերածվել է կեղտոտ, մամռակալած ջրի։

Մի քանի տարի առաջ, երբ դարձյալ նույն հատվածում նույն վիճակն էր ստեղծվել, դիմել էին մասնագետներին։ Եկել էին, ուսումնասիրություն կատարել ու եզրակացրել, որ խնդիրը կապված չէ ո՛չ խմելու ջրի, ո՛չ էլ կոյուղագծերի հետ։ Թանգարանի տարածքով անցնող քյարիզներն են մեղավոր, որոնցով հոսում են արտեզյան ջրերը։ Մասնագետների ասածի ապացույցն են նաև թանգարանի նկուղային հատվածների խոնավ պատերը։

Ամբողջությամբ՝ shantnews.am