Տաթևիկ Ռևազյա՞նն անսաց Անդրանիկ Քոչարյանի կոչին, թե՞ նա՝ Տաթևիկի փորձին. Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու նուրբ արվեստը
Advertisement 1000 x 90

Տաթևիկ Ռևազյա՞նն անսաց Անդրանիկ Քոչարյանի կոչին, թե՞ նա՝ Տաթևիկի փորձին. Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու նուրբ արվեստը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Խորհրդարանի ամբիոնից օրեր առաջ հայտարարեց, որ պետք է փորձել երկխոսություն, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ:

Եթե Անդրանիկ Քաչարյանը նման մտքի հանգել է միայն վերջերս, ապա հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր պաշտոնավարման հենց սկզբին՝ դեռևս 2018 թվականին, որոշեց ընդյալնել իր հարյուրավոր կապերը և ակտիվ կերպով հաղորդակցվել բոլորի հետ, այդ թվում նաև՝ ադրբեջանցի իր գործընկերների հետ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն ճամփորդություն-գործուղման ժամանակ ծանոթացել էր, սուրճ էր խմել ազգությամբ ադրբեջանցի իր կոլեգայի հետ, որի մասին Տաթևիկ Ռևազյանը հպարտորեն նշել էր իր պաշտոնական հաշվետվության մեջ: Սակայն վերջինիս շուրջ բարձրացած աղմուկից հետո էր միայն նա երևի գիտակցել, որ դա գործուղման ընթացքում արձանագրած «ձեռքբերում» չպետք է ներկայացվեր և փորձեց ջրից չոր դուրս գալ:

Տաթևիկ Ռևազյանը նախ փորձեց արդարացում գտնել, որ վատ բան չի արել ընդհանրապես, սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել են, ընդամենը սուրճ են խմել, առաջին անգամ միմյանց տեսածներին պարզապես ծանոթացրել են:

Հետո Արտաքին գործերի նախարարությունից փորձեցին բացատրություն տալ Տաթևիկ Ռևազյանի աղմկոտ հանդիպման վերաբերյալ և նշեցին, որ դա չէր կարող նախօրոք համաձայնեցված լինել ԱԳՆ-ի հետ, քանի որ այդ հանդիպումը նախատեսված չի եղել, տեղի է ունեցել «ոտքի վրա»:

Կարծես թե սուրճ ըմպելը խորհրդանշական է դարձել թշնամու հետ հարցերը կարգավորելու գործընթացում:
Եվ պարզվում է, որ այդ սիմվոլիզմի սկիզբը դրվել է դեռևս 2018 թվականին Տաթևիկ Ռևազյանի կողմից, ով երևի թե կարծում էր, որ իր հմուտ բանակցային հմտությունների շնորհիվ կկարողանա մեկ բաժակ սուրճի շուրջ համոզել իր ադրբեջանցի գործընկերոջը Հայաստանի համար բացել իրենց օդային տարածքը և դադարեցնել Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռի խոցման սպառնալիքները:

Իսկ թե այդ անխոս ծանոթության ընթացքում իրականում ինչքան ինֆորմացիա է կամա-ակամա դուրս բերել Տաթևիկ Ռևազյանը և որպես նվեր` մատուցել իր ադրբեջանցի գործընկերջը, մեզ դժվար էլ հայտնի դառնա, ինչպես մինչև օրս հայտնի չդարձավ, թե ինչ շահ ուներ ՔԱԿ-ը «Ryanair»-ին հայկական ավիացիոն շուկա մտցնելու գործում: Մինչև օրս հայտնի չդարձավ, թե ինչու Տաթևիկ Ռևազյանը ստանձնեց հայկական ավիացիայի ոլորտի նպատակաուղղված քանդման հանձնառությունը, երբ այն, իվերջո, ներառվեց ԵՄ-ի «սև ցուցակում»…

Սա ներկայիս իշխանության տապալված ոլորտներից մեկն է, ինչով էլ ապացուցվում է «թողեք, թող աշխատեն» թեզն անարդյունք էր, ավելին՝ վտանգավոր և ռիսկային պետության և հայ ժողովրդի համար:



Նման նյութեր