Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ-2
Advertisement 1000 x 90

Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ-2

Սկիզբը՝ այստեղ 

Սերժ Սարգսյանի դեպքում գործ ունենք բավականին բարդ, ուրույն միքսի հետ` թե հոգևոր, թե քաղաքական, թե մարդկային նկարագրի առումով: Ինչն առաջին հայացքից չես ասի. նրա լուռ տեսակն աննկատ է անչափ:

Ու որքան էլ փորձես «ջարդել» իրեն` մեջը նայելու համար, խորքին չես հասնի. պաշտպանիչ շերտերն ու անցումները խիստ իրարամերժ են: Գալիս է սովետի խորքից` խաղի տիրապետման մեծ ամպլիտուդով, տախտակ շարելու լուրջ հմտությամբ (ծավալային առումով Բժեժինսկի չի, սակայն ինտուիտիվ` կարող է տախտակի վրա լուրջ հետ-առաջ կազմակերպել, քանդել-հավաքել). նորանկախ Հայաստանի բոլոր զարգացումներում առկա է նրա առանցքային ներկայությունը, որը հասավ մինչև 2018-ի գունավոր հեղափոխության ամենակուլ ծալքեր. ջրբաժան, որը սրի նման անցավ հայոց սրտի միջով:

Ղարաբաղն ու Հայաստանը հետ-առաջ անելու երկուսին էլ չվնասելու գերխնդիրը, տարածաշրջանը, Իրանի, պանթուրքիզմի, դեպ Կենտրոնական Ասիա- Չինաստան ծրագրի բաղադրիչները ստիպեցին Սերժին` լուռ, անցնցում, խաղը կիսատ թողած` հետ քաշվել, Լևոն Տեր-Պետրոսյանի նման կարծելով` վերադարձն անխուսափելի է, որովհետև հարցը՝ Ղարաբաղի, բաց է, այն լուծելու ընդունակները` սակավ, խնդիրը, իր բազմաբարդությամբ, միջազգային դավադիր պլանայնությամբ, այնուհանդերձ, ոչ Նիկոլի «բոյով»:

Ու մեծ պրագրամիստը մանտրայի նման անվերջ կրկնում էր` Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու ու… բոլորիս նման սպասում` Արցախյան զարգացումներին` ճիշտ տեղում, ճիշտ պահին  ճիշտ քայլն անելու համար:

Նա իշխանությունը խաղաղ, անկորուստ, առանց մեկ կաթիլ արյան` հանձնել էր այնպիսի բազմագլուխ հրեշի, ինչպիսին Նիկոլ «մարդակերն» էր (տեսնես`գիտե՞ր մարդակերի այդքան մեծ ախորժակի կարողականության մասին. կարծում ենք` ոչ), պետությունը նորմալ ռելսերի վրա թողել (Սերժի թերություններն էլ լավ գիտենք` այսօր չենք «զետեղվում» դրանց վրա), բանակցային գործընթացում բավականին լուրջ ձեռքբերումներով, մասնավորապես, Վիննա-Սանկտ-ՊետերբուրգԺնև պայմանավորվածություններով ժառանգել իր իրավահաջորդին, կյանքն էլ երկու պետություններում դժվար, բայց` առաջ էր գնում:

Կարծելով՝ խաղը նույնքան քաղաքակիրթ շարունակություն կունենա, նա հեռացավ` շատ լավ հասկանալով, որ դավադիր միջազգային հանրության դեմ որևէ բան անել հնարավոր չէր այդ պահին. խելամիտ նահանջները խելամիտ առաջխաղացումների ամենառեալ նախապայմանն են. ընտրությունը թողնելով ազգին ու Նիկոլ կոչվածին՝ գնաց:

Սխալվե՞ց: Կարծես: Մանավանդ` մասշտաբների առումով: Ու հիմա, ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանը` հայոց վարգի ձին մեր տակից փախել է. Նիկոլ կոչված չարիքը խիստ համապարփակ, պնդաճակատ, պնդակաշի ու դիվային, մարդակեր լինելուց զատ` քաղաքակրթական բոլոր սանդղակների տակից հանել է Ամենն ու Ամենքին:

Նա դիվային պայքարի մունետիկը դարձավ մեզանում. նրան խաղացրին բացառապես աստրալում` խիստ հզոր խաղացողները, ու բացառապես դիվային գործիքներով. Սերժը, կամ որևէ մեկը Հայաստանում պատրաստ չէին նման դիմագրավման: Նման ելքի: Նման պարադիգմի:

Ու միտքը, որի բացատրությունը դեռ չի հնչել` «Դու ճիշտ էիր, Նիկոլ, ես սխալվեցի», պետք է կարծել` սիմվոլիկ էր գունավոր հեղափոխության բոլոր սիմվոլներից առավել. զի ենթագիտակցական խոր բացվածքներից էր դուրս թռել, ու դեռ զրնգում է ցայսօր… հորիզոնական տարածականությամբ (ուղղահայաց տարածականության մասին` քիչ ներքևում), 44–օրյա սանդարամետից հետո ձեռք բերելով բոլորովին այլ նշանակություն, քան նրա մեջ դրել էր Սերժ Սարգսյանը;

Հիշենք` ամենաաստրալ քաղաքական խաղացողը մեզանում համարել ենք ԼՏՊ-ին: Բայց նա ճահիճ էր, ու տրանսֆորմացվելու (անգամ չարության իր թրենդի մեջ) խիստ անկարող: Պարզվեց` Նիկոլն «աննախադեպորեն» հաղթում է իր հոգևոր ուսուցչին:

Սերժի պարագան էլ անչափ հետաքրքիր է: Գիտենք, թե հորիզոնական, թե ուղղահայաց «տախտակներում» նա միշտ ելքեր գտնում է` խաղը զրոյական կետից պոկելու, հողանցումից փրկելու (համենայնդեպս, ցայս այդպես է եղել) համար… խորքային պետության ամենաթիրախային խաղացողների մեջ (եթե այդպիսիք մնացել են դեռևս) նա ամենադինամիկն է այդ առումով:

Սա շատերը, էլ առավել Հայաստանն ու Արցախը «կոլցոյի» մեջ պահող դրսի խաղացողները շատ լավ էին հասկանում ու (նրանք նաև կարծում էին, որ իշխանության կորուստը, Արցախի կորուստը, տիկին Ռիտայի կորուստը` կյանքի նկատմամբ Սերժի գնահատանքի նոր ուղենշման կհանգեցնեն` «որդեգրումների» կեսճանապարհին կանգնելու, իր մեծ խաղը կիսատ թողնելու տեսանկունից)… ու նա կզրկվի «դինամիզմից»:

Սակայն, նման բան, գոնե այս պահին, կարծես ակնհայտ չէ. «իգրոկը» կարգով-շարքով խաղի մեջ է` կարծում ենք. մատը պահում է պուլսի վրա` խիստ չափավոր (չնայած վայրկյանների ընթացքոմ կարող է և ֆուրոր անել, և լրջագույն «մեդիատեռոր», տիրապետում է այդ «փոքր քայլերի» արվեստին) ու… դետի նման սպասում:

Ունենալով երկու հզոր ջոկեր. համբերություն ու… հումանիզմ, ինչն այս էթնոս-տեսակի, հայոց լեռնաշխարհի, հող-հայրենիի բջջային մակարդակում ամուր վերականգողական էֆեկտի սահմանն է` սամադխին, որը օգնում է պետություն չունեցող ազգին գոյել, շարունակվել, վեր հառնել, կծկվելուց հետո նոր ծիլեր տալ դաժան աշխարհում` պահպանելով քրիստոնեական իր առաքելությունը տիեզերքում, որպես շնորհի, սիրո, սրտի բաբախյունը չկորցրած «տարր»` քիմիա… շատ դեպքերում Աստծում ուրացած ու Աստծուց հեռացած (անկեղծ լինենք` Նիկոլ-չարիքն առաջին հերթին դրա արտահայտությունն է հայոց մեջ) ՄԵՂԱՎՈՐ:

Ու թույլ տվեք մի վերջին քաջ որդեգրում անել. ոչ ԼՏՊ-ն` իր ահեղնադղորդ ինտելեկտով ու ինտիուտիվ նստվածքով, ոչ Քոչարյանը` իր նույնքան ահեղնադղորդ պրագմատիզմով ու աշխարհայնությամբ` «վերամարմնավորվելու», տրասֆորմացվելու այն կարողությունը չունեն (վերամարմնավորում ասելով՝ նկատի ունենք սերնդային, տեսակային, արժեկրման` անցման մոդուլիացիան, և ոչ կոնկրետ Սերժ Սարգսյանի` իշխանության վերադարձի, ինչն ուղղակի ու ահավոր նոնսես կարող է լինել), ինչպես Սերժ Սարգսյանը:

Ինչու ենք այդպես կարծում. որովհետև առաջինները` ա. հումանիստներ չեն. բ. շնորհի տակ չեն. գ. նրանց հավատքը մինչև եկեղեցու դուռն է… պաուզան ձգենք…. նրանցից մեկը` ԼՏՊ-ն, «պատիվ ունեցավ» մարտի մեկի նախօրյակին մերժել իր դուռը հաշտության եկած Վեհափառին: Քոչարյանը վերջերս ԱԱԾ-ում գտնվելիս մերժել էր հանդիպել իրեն այցելած, հոգևոր խոսքը տարած առաքելական եկեղեցու քահանային:

Սե՞րժը… նա տասը տարի խելոք, հավատարիմ գնում էր Սբ Սարգիս` Ճրագալույցի պատարագի, նստում հավատավոր հոտի հետ, լուռ սպասում փրկչական ավետիսին…

Ի դեպ. նա հենց այնպես չէր Միքայել Մինասյանին հատկապես Վատիկանում դեսպան ցանկացել տեսնել (սա ընդհանրապես «գիտական ուսումնասիրության թեմա» է), մանավանդ Վատիկանում տրված սբ Պատարագի, Պապի եռօրյա` Հայաստան այցի համատեքստերում, երբ հայոց «փոքր ածուն» իր գերագույն արժեքի ու ձեռքբերումների` առաջին քրիստոնեական բարձունքից էր փորձում խոսել-հարաբերվել մեծ, դաժան, դավադիր աշխարհի հետ, որպես մեծ արժեկրումի օրրան:

Ինչի համար էլ Սերժը նույն մեծ աշխարհին վտանգավոր թվաց, որովհետև այն ծրագրերը, որ դավադիր աշխարհն ուներ տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի` Իրանից մինչև Կենտրոնական Ասիա-Չինաստան-պանթուրքիստական օձաձև-գլոբալիստ մղումներով առլեցուն, Սերժի, խորքային պետության խաղացողների և նրա հետ համակարիծքավորների դռնից չէին անցնելու այնպես դյուրին, ինչպես անցան դավաճան, դիվահար, սատանիստական, արյունոտ ու կորուստներվ լցոնված Նիկոլի դռնով` «բերկրանք» պատճառելով դիվային-դավադիր աշխարհին, ցավ ու մրմուռ` իր իսկ երանքին, տեսակին, արմատին:

Կարմեն Դավթյան

livenews.am



Նման նյութեր