Գագո Ասատրյանի ֆեյսբուքյան էջից.
«Ըստ հին հունական ավանդության՝ փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը։ Վերջինիս լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիային։ Ալեքսանդր Մակեդոնացին, պարսկական արշավանքից առաջ, Գորդիոսի հանգույցը լուծեց թրի մի հարվածով։ Այստեղից էլ «Գորդյան հանգույց» արտահայտությունը՝ անլուծելի, կնճռոտ խնդիր իմաստով և «Գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը, որ նշանակում է բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ։
Հայաստանն այս օրերին նման է նույն այդ կառքին, իսկ խնդիրները, որոնք տարափով թափվել են մեր գլխին՝ հանգույցին։
Ժողովուրդը, կամ նրանց մանր ու միջին ընտրյալները կանգնել են կառքի դիմաց ու ապշահար փորձում են հասկանալ՝ ո՞ւր են հանգույցի ծայրերը։ Մեկը կռացել, փորձում է սևի ու սպիտակի բաժանման ծայրը գտնել, մյուսը՝ հայաստանցի-ղարաբաղցի, երրորդը մտածում է՝ ուր որ է կգտնի ռուսամետ-ամերիկամետ հանգույցի ծայրը, 4-րդը դավադիր-նվիրյալ հանգույցն է որոնում։ Մեկը մի ծայրից մի խուրձ է բռնել ու ցանկանում է քաշել այն, հակառակ կողմից մեկ ուրիշը նույնն է ցանկանում անել․․ու այսպես՝ հանգույցը մնում է փաթաթված կառքին։
Մենք բնավ Ասիան չենք ցանկանում, մենք ենք ու մեր կառքը, որն արդեն քանի տարի, տասնամյակ, կամ հարուրամյակ փաթաթված է գորդյան հանգույցով։
Հասկացաք՝ ո՞վ է մեզ պետք․․․ ես՝ հա, հասկացա։
Իմ առաջնորդը նա է, ով էդ հանգույցին շատ մեծ սառնասրտությամբ կմոտենա ու թրի մեկ հարվածով կքանդի այն․․․ մնացած բառերը, տեքստերը, լոզունգները, քաղաքականությունը, ուղղվածությունը դրանք արժեզրկված ու զրո նշանակություն ունեցող երևույթներ են․․.»:
Ըստ հին հունական ավանդության՝ փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը։ Վերջինիս լուծը քեղիին էր…
Опубликовано Գագո Ասատրյան Четверг, 7 января 2021 г.