Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է, նա չի կարող ԲԴԽ անդամ դառնալ. պետք չէ տրվել նրա սադրանքներին, թե իրավաբան-գիտնական է, և այդ ցենզը չի տարածվում իր վրա. Ռոբերտ Հայրապետյան tert.am
Advertisement 1000 x 90

Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է, նա չի կարող ԲԴԽ անդամ դառնալ. պետք չէ տրվել նրա սադրանքներին, թե իրավաբան-գիտնական է, և այդ ցենզը չի տարածվում իր վրա. Ռոբերտ Հայրապետյան tert.am

«Դատական օրենսգիրք սահմանադրական օրենք»-ի 80-րդ հոդվածը սահմանում է, թե Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար ինչ պահանջներ կան, երբ նայում ենք 80-րդ հոդվածի 9-րդ մասին, հստակ գրված է, որ Ազգային ժողովի կողմից, որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, ով ունի Դատական օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված, որևէ սահմանափակում, իսկ Դատական օրենսգրքի 56-րդ հոդվածում հստակ նշված է, որ դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը. Tert.am-ի հետ զրույցում նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ առաջադրելու՝ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը:

Նա մեկնաբանեց, որ պահանջը բխեցված է Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասից, որտեղ ասվում է, որ դատավորները պաշտոնավարում են մինչև 65, իսկ ՍԴ դատավորները մինչև 70 տարին լրանալը:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդակցել և միաձայն որոշել է առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու:

«Չտրվեք այն սադրանքներին, որ Գագիկ Ջհանգիրյանը, ասում է, թե ԲԴԽ անդամ դառնալու համար իր նկատմամբ տարիքային ցենզ չի կարող գործել, որովհետև ինքը իրավաբան-գիտնական է: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է 2020 թվականի մարտի 6-ին և 2021-ին մարտի 7-ին նա այլևս չի համապատասխանում Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար սահմանված պահանջներին: Իհարկե, եթե ելնենք, խելագարության կանխավարկածից, ապա կասենք, թե դատավորների պաշտոնավարման խոչընդոտ հանդիսացող կետում հստակ թվագրված չէ 65 տարին, բայց դա առանձին հոդվածով է սահմանված և հետևաբար դա պետք է դիտարկենք այդ կոնտեքստում»,- ընդգծեց նա:

Ռոբերտ Հայրապետյանը, նշում է, որ իշխանությունն այս կերպ վարվելով՝ ուղղակի շարունակում է իր գործելաոճը՝ ցանկացած իրավական ակտ մեկնաբանել սեփական քիմքին հաճո, ոչ թե «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված տրամաբանությամբ. «Նման գործելակերպը տանում է իշխանությունների համար նոր հոդվածների ավելացման, որովհետև կոպիտ ձևով խախտվում է սահմանադրական նորմը, պահանջը, ինչը հետագայում իրավական գնահատական չստանալ չի կարող»:

tert.am