Արմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը. altprojects.am
Advertisement 1000 x 90

Արմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը. altprojects.am

Այն, ինչ գրվելու է այս հոդվածում, որոշակի իմաստով փորձ է՝ հասկանալու, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ եղավ պատերազմ, ինչպիսի՞ գործընթացներ ու իրադարձություններ դարձան պատերազմի կատալիզատորը։ Հոդվածը մի փոքր երկար է, բայց ես փորձել եմ համառոտ կերպով բաղդատել վերջին երեք տարիների տրամաբանությունը։ Շատ բան կարող է պարզունակ թվալ, բայց եկեք չմոռանանք, որ սովորական մարդիկ են քաղաքականությամբ զբաղվում։ Ստիպված ենք խոսել պարզունակության մասին նաև այն պատճառով, որ մեր դեպքում քաղաքականությամբ զբաղվում են դիլետանտները։ Համադրելով վերջին շաբաթների ամբողջ ինֆորմացիան և վերջին 3 տարիների իրադարձությունները՝ եկա ստորև ներկայացված եզրահանգումներին:

Արցախի հարցում «արագ և խաղաղ լուծման» միտքը Փաշինյանի և իր մտերիմ շրջապատի գլխում միանգամից չէր ծնվել։ Այսպես կոչված հեղափոխական իրադարձությունների սկզբում, կարծում եմ, ո´չ Փաշինյանը, ո´չ իր հովանավորները վստահ չէին երկրում իշխանության գրավման հաջողության մեջ։ Այդ իսկ պատճառով Արցախի հարցում հստակ ծրագիր չունեին։ Այն սկսեց ձևավորվել երկրում և նրա շուրջ ծավալվող իրադարձություններին համընթաց։ Այստեղից ծագեցին առաջին անհասկանալի հայտարարությունները, թե Արցախը պիտի դառնա բանակցող կողմ, քանի որ որ ՀՀ իշխանությունները լիազորված չեն բանակցելու Արցախի անունից և այլն։

Հետո տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դրդում են Փաշինյանին՝ անխուսափելիորեն գնալ կոնֆլիկտի «արագ ու խաղաղ կարգավորմանը»: Ինչպես միշտ՝ սրա հիմքում մերկանտիլ հաշվարկներն ու սպասումներն էին, այլ կերպ ասած՝ փողը։ Նա հրաշալի հասկանում էր, որ Հայաստանում լատենտ հանրային տրամադրությունները մեծամասամբ կրում են ընդծված մերկանտիլ բնույթ, և նվազագույնը, որ ինքը պետք է անի, պետք է ձևավորի համապատասխան հանրային սպասումներ և փորձի հետո դրանք իրացնել։ Բայց, ի զարմանս Փաշինյանի, նրա արևմտյան գործընկերները հրաժարվեցին խոստումներ տալ միլիոնավոր դոլարների անհատույց ներարկման մասին, և սա դարձավ Փաշինյանի առաջին շոկը։ Նա փաստացի չկարողացավ կապիտալիզացնել իր հեղափոխությունը, ինչպես դա արեց Սահակաշվիլին Վրաստանում։ Նրան հասկացնել տվեցին, որ հայերը հեղափոխությունն իրականացրել են իրենք իրենց համար, այլ ոչ՝ եվրոպացիների կամ ամերիկացիների։ Առավելագույնը, որ խոստանում էին Փաշինյանին, երկարաժամկետ և էժան վարկերն էին։ Այդպես եղավ 2018թ-ի հուլիսին՝ Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ, այդպես եղավ նույն 2018-ի օգոստոսին՝ կանցլեր Անգելա Մերկելի երևանյան այցի ժամանակ։

Բացի այդ, տարբեր հանդիպումների ընթացքում Փաշինյանին ասվում էր արցախյան հիմնախնդրի արագ կարգավորման անհրաժեշտության մասին, որպեսզի արևմտյան ներդրումները գան Հայաստան, իսկ ամենակարևորը՝ նա Լիդիանի օրինակով պիտի ցույց տար, որ հետաքրքված է նման ներդրումներով ու կարող է պաշտպանել դրանք։ 2018-ի սեպտեմբերին նման քննարկում ունեցել եմ Հայաստանում արտասահմանցի դեսպաններից մեկի հետ, որը տարակուսանք հայտնեց, թե ինչու Փաշինյանը չի համաձայնում Մերկելի կողմից տրվող Էժան վարկերին ու չի լուծում Ամուլսարի հարցը։ Արդեն օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին Փաշինյանի և իր թիմի մոտ ձևավորվում է ընկալում, որ արագ ու օդից ընկած փողեր ինքը չի ունենալու, այլ՝ միայն վարկեր, իսկ արևմտյան ներդրումները կգան բացառապես Արցախյան հիմնախնդրի շուրջ խաղաղ համաձայնությունից հետո։

Ամբողջությամբ՝ altprojects.am



Նման նյութեր