Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Տղերքի պատմությունները գրելուց ամեն անգամ ինձ մտովի ուղղում եմ, որ հանկարծ «էրեխա» բառը չօգտագործեմ: Իրենք իրենց արարքներով, իրենց հերոսություններով բազմիցս ապցուցել են, որ էրեխեն նման բան չէր անի: Էրեխեն գիտակցված մահվան չէր գնա:
Հաճախ իրենց սոցիալական ցանցերի էջերը որ գտնում եմ, ընդհուպ մինչև 8-9 տարեկան ժամանակվա նկարներ կան… Նայում ես նկարներին, մեծ տարբերություն չես գտնում չափահաս ժամանակվա նկարների միջև: Հետո կարդում ես, թե ոնց է զոհվել, ինչ հանգամանքներում, ու պատկերը լրիվ փոխվում է: Տպավորություն է ստեղծվում, որ, եթե ևս մեկ հնարավորություն տրվեր, իրենք, մեկ է, հասուն տղամարդու պես նույն ուղին էին ընտրելու:
Կարծում եմ ոչ մեկի համար նորություն ասած չեմ լինի, որ այս պատերազմում ամենակարգապահն ու անձնազոհը հենց ժամկետայիններն են եղել: Շատ դեպքերում՝ անգամ սպաներից ավելի անձնազոհ…
Մի շատ լավ երգի շատ լավ տող կա, որն անընդհատ մտքիս է. «Կյանքդ` կյանքիս համար, կյանքս` կյանքիդ գնով»: Դեռ նորմալ կյանք չտեսած հազարավոր տղերքն իրենց կյանքը տվեցին մեր կյանքի համար: Նրանց կյանքը զոհելուց հետո միայն որոշները որոշեցին «խնայել» մեր կյանքը: Մենք ողջ մնացինք, բայց դժվար ա սրան ապրել անվանել…»:
Տղերքի պատմությունները գրելուց ամեն անգամ ինձ մտովի ուղղում եմ, որ հանկարծ «էրեխա» բառը չօգտագործեմ: Իրենք իրենց…
Опубликовано Aram Gevorgyan Четверг, 18 февраля 2021 г.