Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Երբ 2016-ի ամռանը Թուրքիայում տապալվեց ռազմական հեղաշրջման փորձը, արդեն տարեվերջին Էրդողանը եկավ համաձայնության ընդդիմադիր ուժերի հետ ու տարիներ շարունակ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու տապալված փորձերը կյանքի կոչվեցին, և արդեն 2017-ին ընդունված նոր Սահմանադրությունը ընդլայնեց նախագահի լիազորությունները, սահմանափակեց բանակի դերը և Էրդողանի փաստացի հավերժացրեց իր իշխանությունը։
Հետաքրքիր է, որ հենց այն բանից հետո, երբ բանակն իր խոսքն ասաց, նա մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ խոսեց «Սահմանադրությունը լավարկելու» մասին։ Նույն սցենար, նույն ձեռագիր…
Շատերը հիմա ասում են, որ եթե Օնիկ Գասպարյանը ետ քայլ անի, ապա իրեն կձերբակալեն, ոմանք ասում են, որ Գասպարյանը կարող է պայմանավորվածությունների գնալ նրա հետ։ Գեներալ Գասպարյանի ճակատագիրը, իհարկե, կարևոր է, բայց եթե արանքում երկիր է կործանվում, ապա առանձին վերցրած մեկ մարդու ճակատագիրն առհասարակ հետաքրքիր չէ։
Մեր երկրում նախագահից սկսած մինչև Կաթողիկոս պահանջել են նրա հրաժարականը, բայց, չհասնելով իրենց նպատակին, համակերպվել են դրա հետ։ Ով ասած, որ ԳՇ-ն չի կարող գնալ նույն ճանապարհով:
Ուղղակի մի բան գոնե իմ համար հստակ է, որ եթե դուք համակերպվել եք այն բանի հետ, որ նա չի կատարել ձեր պահանջները, ապա այս իրավիճակին հարմարվել է նաև Թուրքիան, և ուղղակի դրսից կարարող է լուծել ՀՀ լինել-չլինելու հարցը։ Իսկ եթե ՀՀ չլինի,ապա Նիկոլին դատող սուբյեկտ նույնպես չի լինի, ու նա կփրկվի։ Ուստի Օնիկի դարդերով ապրողները լավ կլինի սրա մասին մտածեն։
Իհարկե, կարելի է ասել, որ եթե կատարվածից հետո ընդդիմությունը չի կարողանում հասնել իր նպատակին, ապա, հավանաբար, պետք է սկզբից պահանջել «ընդդիմության հրաժարականը», իսկ հետո նոր նրա հրաժարականը։ Բայց փաստն այն է, որ մինչև հիմա այլ ուժ չի գտնվել, որ իր խոսքն ասի։
Ի՞նչ ունենք արդյունքում. իշխանություն, որն ուզում է հավերժանալ թուրքական սցենարով, ունենք ընդդիմություն և գեներալիտետ, որը դուրս չի գալիս «կիսաքայլերի» տրամաբանությունից։ Բայց…
Տիկնայք և պարոնայք, տղաներ և աղջիկներ, քանի դուք մտածում եք, ձեր, մեր ու երկրի «հարցը կլուծվի» թուրքերի կողմից։ Մի՛ զբաղվեք ինքնախաբեությամբ, ոչ ոք այս տարածաշրջանում չի հանդուրժի պետության տեսքով քաղաքական միավոր, որն ունակ չէ իր անվտանգությունն ապահովել, կամ անգամ ներքին խնդիրներ լուծել։
Հ.Գ. Իհարկե, ոմանք խոսում են «արտահերթ ընտրությունների մասին» իր օրոք, ոմանք էլ հույս ունեն իր հետ պայմանավորվել, ընտրությունների այս կամ այն ելքի վերաբերյալ (օրինակ՝ պահպանել ԱԺ-ի ներկայիս ստատուս քվոն): Ոմանք, իհարկե, ազնվորեն ուզում են հիմա տեսնել ընտրություններ, հույս ունենալով ազատվել իրենից և յուր ուսապարկերից։ Բայց այլոք շատ զավեշտալի վիճակում են: Նախկինում ասում էին, որ այս իշխանություններն անգամ չեն կարող մարդկանց զինաթափել, ոնց կարելի է նման պայմաններում ընտրությունների գնալ, բայց ահա հիմա «պետության շահերից ելնելով» գնում են «զիջումների»։ Ուզում եմ հասկանալ. զենքն արդեն հավաքե՞լ են ու արյունահեղության վտանգ չկա՞:
Դադարե՛ք տեր-պետրոսյանական ոճով հղում անելով «պետական շահին» հետապնդել այլ նպատակներ»:
Երբ 2016-ի ամռանը Թուրքիայում տապալվեց ռազմական հեղաշրջման փորձը, արդեն տարեվերջին Էրդողանը եկավ համաձայնության…
Опубликовано Beniamin Matevosyan Воскресенье, 7 марта 2021 г.