Ինչու է Մեծ յոթնյակը մրցակից համարում Ռուսաստանին ու Չինաստանին. պարզաբանում է Պողոսյանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչու է Մեծ յոթնյակը մրցակից համարում Ռուսաստանին ու Չինաստանին. պարզաբանում է Պողոսյանը. armeniasputnik.am

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ն փորձում է վերականգնել դաշնակցային հարաբերությունները բոլոր երկրների հետ, որոնց համաձայն` ձևավորվել են գործընկերային կամ պայմանագրային կապեր։ Ըստ նրա` ԱՄՆ–ն հասկանում է, որ ստեղծված պայմաններում դաշինքները Միացյալ Նահանգներին տալիս են առավելություն, օրինակ, Չինաստանի դեմ ռազմավարական պայքարում։

«Ակնհայտ է, որ այդ պայքարը տևելու է տասնամյակներ, գուցե ավելի երկար, հետևաբար հստակ է, որ ԱՄՆ–ի համար մոլորակի տարբեր տարածաշրջաններում դաշինքներ կազմելն ունի կարևոր նշանակություն։ Իսկ Չինաստանն իր հերթին նոր–նոր փորձում է ռազմական ներկայություն հաստատել իր սահմաններից դուրս։ Եթե Չինաստանը չունի գեթ մեկ պայմանագրային դաշնակից, ապա ԱՄՆ–ի դեպքում նրանց թվաքանակը կազմում է 29–ը հենց միայն ՆԱՏՕ–ի շրջանակներում»,– Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետը։

Պողոսյանի կարծիքով` ԱՄՆ–ի պարագայում կարևորվում է նաև Մեծ յոթնյակի ձևաչափը, դեռ նախագահական ընտրություններից առաջ շատ էր խոսվում այն մասին, որ ԱՄՆ–ն պետք է նաև այսպես կոչված ժողովրդավար պետությունների գագաթնաժողով հրավիրի, ուստի պարզ է, որ Միացյալ Նահանգները փորձելու է իր հարաբերությունները վերականգնել նաև այդ երկրների հետ` այդ հանգամանքն օգտագործելով Չինաստանի և Ռուսաստանի դեմ ռազմավարական պայքարում։

«Բոլոր փաստաթղթերի հիմքում, որոնք հրապարակվել են Բայդենի վարչակարգի կողմից, ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշներն են և ապրիլի 9-ին հրապարակված ազգային հետախուզության զեկույցը, որն առնչվում է տարվա մարտահրավերներին ու սպառնալիքներին։ Դրանցում Չինաստանն ու Ռուսաստանը նշված են որպես հակոտնյա մրցակիցներ»,– նշեց քաղաքագետը։

Պողոսյանը վկայակոչեց վերոհիշյալ զեկույցի դրույթները, որոնց համաձայն` Ռուսաստանը սպառազինությունների հետ կապված խնդրում, կիբեռկարողությունների հարցում և տիեզերքում ռազմական տեխնոլոգիաների կիրառման գործում ԱՄՆ–ի առաջին մրցակիցն է, և միայն Չինաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է ձեռնոց նետել Միացյալ Նահանգներին։ Այդուհանդերձ քաղաքագետի համոզմամբ` եվրոպական երկրները չեն պատրաստվում ԱՄՆ–ի առաջարկներն ընդունել հալած յուղի տեղ և կատաղի պայքար մղել Ռուսաստանի ու Չինաստանի դեմ, ուստի նման բան չի լինի։

armeniasputnik.am



Նման նյութեր