«Թեյի նկատմամբ չափից ավելի սերը սպառնում է օստեոպորոզով և երկաթի անբավարարությամբ»:Այդ մասին հայտարարել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը:Նրա կարծիքով թեյը ըմպելիք է, որը «դժվար է չափավորել», սակայն , եթե այն չափազանց շատ է օգտագործվում, կարող է առողջական խնդիրներ առաջացնել: Գրել է «Reedus»-ը։
Ըստ մասնագետի՝բարենպաստ է օրական մոտ չորս բաժակ թեյ խմելը։ «Ենթադրվում է, որ թեյի մեջ պարունակվող թեինը, երբ չափից ավելի է օգտագործվում, կարող է նպաստել ոսկորների կալցիումի կորստին, որը սպառնում է օստեոպորոզով: Սա վերաբերում է նրանց, ովքեր չափից շատ են սիրում թեյ և խմում են օրական ավելի քան տասը բաժակ: Այս ըմպելիքը պարունակում է տանիններ, որոնք կարող են խանգարել երկաթի կլանմանը, ինչը կարող է հանգեցնել օրգանիզմում երկաթի պակասի»:
Գինցբուրգը խորհուրդ է տվել չչարաշահել թեյի օգտագործումը, եթե օրգանիզմում այդ տարրերի հետ կապված խնդիրներ կան։Նշել է նաև, որ թեյի մեծ քանակությունը վտանգավոր է արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար:
Ավելի վաղ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները եկել էին այն եզրակացության, որ կանաչ թեյի մեջ պարունակվող կատեխինները չեն ճնշում բջիջներում օքսիդատիվ սթրեսը, այլ ընդհակառակը՝ հրահրում են այն։