Բույսն ամբողջությամբ` տերևները, ծաղիկը, պտուղները, կորիզը, կեղևը, արմատները, օգտակար է:
Ունաբին Ճապոնացիների ու չինացիների սննդակարգի անբաժանելի մասն է: Ասում են` այն նրանց երկարակեցության գրավականն է:
Պտուղները պարունակում են դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ,, խեժեր, կումարին, խնձորաթթու, քացախաթթու, ֆոլաթթու, շաքար, վիտամիններ` C , В1, В2, В5, К, Р, ճարպեր, հանքային նյութեր, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ: Տերևներում կան շաքար, օրգանական թթուներ, C, A և B խմբի վիտամիններ: Կեղևն ու արմատները պարունակում են դաբաղանյութեր, ալկալոիդներ, կումարին, գլիկոզիդներ:
Արևելյան բժշկության մեջ հասած պտուղները օգտագործում են փորկապության, իսկ խակը` լուծի դեմ: Պտուղների հարուստ բջջանյութը միզամուղ է, նպաստում է նիհարելուն, բարձրացնում է իմունիտետը, վերականգնում արյան նորմալ բաղադրությունը, օգնում է հիպերտոնիկներին ու սրտի տարբեր հիվանդություններ ունեցողներին, հանում է սթրեսը, տագնապը, բուժում անքնությունը: Չորացրած պտուղների թուրմը օգտագործվում է #կապույտհազի, #անգինայի, #բրոնխիտի, #չորհազի դեպքում, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, #միզապարկի ու #երիկամների բորբոքումների դեպքում; Նրա թրջոցներով թարախային վերքեր են բուժել, էկզեմաներ ու այլ մաշկային հիվանդություններ: Սերմերի թուրմը ուժեղ ցավազրկող հատկություն ունի, այն եւս օգտագործվում է նեւրոզների, սթրեսի, դեպրեսիայի, անքնության, հիստերիայի դեպքում: Տերևների հակամիկրոբային հատկությամբ օժտված թուրմը օգտագործվում է թոքաբորբի դեպքում, այն խորխաբեր է, բուժում է թարախային բերքերը, խոցերը, իջեցնում է զարկերակային ճնշումը:
Ունաբիի պտուղները, սերմերը օգտագործվում են կենսաակտիվ հավելումների (БАД) մեջ ` շնորհիվ դրանց հակաբակտերիալ, հակաօքսիդանտ, նյութափոխանակությունը կարգավորող, հիշողությունը լավացնող, հակաբորբոքային, ցավազրկող հատկությունների: Ունաբիի պտուղների մեջ եղած պեկտինը նպաստում է օրգանիզմից թույների, ծանր մետաղների (պղինձ, կապար, սնդիկ) աղերի, ռադիոակտիվ իզոտոպների դուրս բերմանը:
Մեր Ամիրդովլաթ Ամասիացին` թվարկելով ունաբիի վերը նշած հատկություններից շատերը, զգուշացնում է, որ ավելի լավ է այն ուտել ճաշից առաջ, քանի որ դանդաղ է մարսվում ու լորձ է առաջացնում, վնասակար հատկություններն էլ չեզոքացնում է չամիչը:
Հիշենք, որ այս ունաբին հակացուցված է հղիներին ու ցածր ճնշում ունեցողներին:
Գիտավանի մեր այգում էլ կա ունաբի, այն փշոտ է, բայց նրա ծաղիկների զգլխիչ բուրմունքը մեկ անգամ վայելողը անհամբեր երջանկությամբ կսպասի այդ հրաշք բույսի հաջորդ ծաղկունքին:
Ճանաչենք մեր շրջապատի ծառերն ու թփերը ու լինենք առողջ